ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ. ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 10%-ՈՎ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության են ենթարկվել մեր հանրապետության 440 խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի հոկտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները: Համաձայն ներկայացված տվյալների` 2011թ.-ի հոկտեմբերին ՀՀ խոշոր հարկ վճարողների մոտ իրացումից հասույթը կազմել է 215.6 մլրդ դրամ: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 9.9%-ով: Հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 233 կազմակերպությունների մոտ` 44.0 մլրդ դրամով, իսկ նվազում` 200-ի մոտ` 32.1 մլրդ դրամով: