SAAB-Ը ՍՆԱՆԿ Է ՃԱՆԱՉՎԵԼ
Շվեդական դատարանը բավարարել է ավտոարտադրող Saab ընկերության պահանջը և վերջինիս սնանկ է ճանաչել:
Ավտոարտադրող Saab ընկերությունը դեռևս ամիսներ առաջ հայտարարել էր, որ միջոցներ չունի իր աշխատակիցներին աշխատավաձեր վճարելու համար: Այնուհետև, ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել էր, որ իր ֆինանասական խնդիրներն առավել են սրվել, և ընկերությունը չի կարող վճարել նաև կերդիտորական պարտքերը: Նման պայմաններում ընկերությունն իրեն սնանկ ճանաչելու խնդրանքով դիմել էր դատարան:
Նշենք, որ 2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով շվեդական ավտոարտադրող Saab ընկերության զուտ վնասը կազմել է 224 մլն եվրո: