Տնտեսական

USD BUY - 365.00-0.50 USD SELL - 367.50+0.50
EUR BUY - 417.00-0.50 EUR SELL - 421.00+1.00
OIL:  BRENT - 76.66-2.79 WTI - 72.39-2.56
COMEX:  GOLD - 4122.10+1.26 SILVER - 59.97+3.11
COMEX:  PLATINUM - 1644.20+2.70
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 161.37-0.63 EUR/GBP - 1.1454+0.24
FOREX:  EUR/USD - 1.1454+0.24 GBP/USD - 1.3443+0.34
STOCKS RUS:  RTSI - 907.25-0.92
STOCKS US: DOW JONES - 52487.41+0.27 NASDAQ - 26206.89+1.30
STOCKS US: S&P 500 - 7543.64+0.81
STOCKS JAPAN:  NIKKEI - 68557.73+1.20 TOPIX - 4036.08+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24175.12+0.60 SSEC - 3996.16-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10472.45-0.16 CAC40 - 8326.62+0.90
STOCKS EUR:  DAX - 25118.27+0.89
10/07/2026  CBA:  USD - 367.38+0.26 GBP - 493.58+1.97
10/07/2026  CBA:  EURO - 420.03+0.71
10/07/2026  CBA:  GOLD - 48783+789 SILVER - 694.87+5.33
Պարզաբանում` Պռոշյան համայնքում ՊԵԿ-ին ամրացված շինությունների հետ կապված իրավիճակի վերաբերյալ
25/01/2023 11:19
Կիսվել

Պարզաբանում` Պռոշյան համայնքում ՊԵԿ-ին ամրացված շինությունների հետ կապված իրավիճակի վերաբերյալ

Հաշվի առնելով Պռոշյան համայնքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ամրացված շենք-շինությունների հետ կապված իրավիճակը` ՀՀ ՊԵԿ-ն անհրաժեշտ է համարում հայտնել հետևյալ տեղեկությունները.

ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 5-ի թիվ 621-Ա որոշմամբ՝ ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի Գևորգ Չաուշի խճուղի թիվ 5 հասցեում գտնվող հողամասը, շենքերը և շինություններն ամրակցվել են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ Երևանի ԱՏԳ կենտրոն կառուցելու նպատակով։ Նշված տարածքում նախաձեռնվել են նախագծման աշխատանքներ՝ հետագայում շինարարարությունը սկսելու նպատակով:

Նշված շենք-շինություններում եղել են հարևան համայնքի բնակիչներ, թե՛ մինչև ՊԵԿ-ին հանձնելը, թե՛ ՊԵԿ-ին հանձնելուց հետո ավելին ՀՀ ոստիկանության կողմից պարբերաբար աշխատանքներ են իրականացվել ապօրինի զբաղեցված տարածքն ազատելու համար:

Մասնավորապես, 2022 թվականի հուլիսի 6-ին ՊԵԿ-ի կողմից ստորագրված գույքի հանձնման-ընդունման ակտում արձանագրվել են ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ իրականացված ակնադիտական ուսումնասիրությունների արդյունքները, շինությունների արտաքին և ներքին վիճակը: Ուսումնասիրությունների ընթացքում շինության տարածքում նկատվել է մինչև 10 անձ, որոնց հետ ոստիկանության ներկայացուցիչները տարել են բացատրական աշխատանքներ` նրանց կողմից վայրը լքելու անհրաժեշտության վերաբերյալ: 2022 թվականի տարեվերջին տարածքում, սակայն, բնակվողների թիվը կտրուկ ավելացել է, ինչի մասին ՊԵԿ–ն անմիջապես տեղյակ է պահել իրավապահ մարմիններին:

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է, որ տարածքում կատարվել են տեխնիկական վիճակի վերաբերյալ ուսումնասիրություններ, հիշյալ շենք-շինությունները 3-րդ աստիճանի վթարային են: Ավելին, տարիների ընթացքում շենքերի գույքը, ներառյալ` դուռ-պատուհանները գողացվել են և այնտեղ բնակվելը կարող է վտանագավոր լինել անձանց կյանքի և առողջության համար:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հիշյալ հասցեում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն էլեկտրաէներգիայի բաժանորդ դեռևս չի հանդիսանում, հետևաբար՝ էլեկտրամատակարարման միացման կամ անջատման հետ կապված որևէ գործողություն չէր կարող իրականացնել և չի իրականացրել: 

10/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.38
+0.26
Եվրո (EUR)
420.03
+0.71
Ռուբլի (RUR)
4.7873
-0.0343
Լարի (GEL)
139.47
+0.09
48783
+789
Արծաթ
694.87
+5.33