Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ՊԵԿ-ի իրազեկումը՝ վարչական վարույթների հարուցման և ընդունված վարչական ակտերի մասին ֆիզիկական անձանց ծանուցումների վերաբերյալ
25/01/2023 17:43
Կիսվել

ՊԵԿ-ի իրազեկումը՝ վարչական վարույթների հարուցման և ընդունված վարչական ակտերի մասին ֆիզիկական անձանց ծանուցումների վերաբերյալ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-55-Ն ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի 51-ին մասը փոփոխվել է։ 

Կոմիտեն, հաշվի առնելով Հարկային օրենսգրքի նշված փոփոխությունը, հայտնում է՝  այն ֆիզիկական անձինք, ովքեր չունեն Հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ, նրանց ծանուցումներն իրականացվելու են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ըստ որի

  • Վարչական վարույթների հարուցման մասին ֆիզիկական անձինք օրենքով սահմանված կարգով ծանուցվելու են պատվիրված փոստով՝ ստանալու մասին ծանուցմամբ (29.1-րդ հոդված)։ Փոստային առաքանիները հասցեատերերի կողմից ստանալուց հրաժարվելու կամ որևէ այլ պատճառով փոստային ծառայությունից վերադարձվելու կամ ուղարկվելու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, հետադարձ ծանուցումը չստացվելու դեպքում, ծանուցումներն ուղարկվելու են անձի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, ինչպես նաև տեղադրվելու են ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական www.azdarar.am կայքում: 
  • Վարչական վարույթների շրջանակում ընդունված վարչական ակտերի (որոշումների) մասին ֆիզիկական անձինք օրենքով սահմանված կարգով ծանուցվելու են պատվիրված փոստով՝ ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ պատշաճ ծանուցված լինելու փաստը (59-րդ հոդված):  Հասցեատերերի կողմից փոստային առաքանիներն ստանալուց հրաժարվելու կամ որևէ այլ պատճառով առաքանիները փոստային ծառայության կողմից վերադարձվելու դեպքում, ելնելով պետության և հանրության շահերի, ինչպես նաև անձանց իրավունքների արդյունավետ պահպանման անհրաժեշտությունից, կոմիտեն նախաձեռնել է վարչական ակտերի (որոշումների) հրապարակումը ՊԵԿ պաշտոնական կայքում՝ «Հարկային օրենսդրություն» բաժնի «ՀՀ ՊԵԿ ներքին և անհատական ակտեր» ենթաբաժնի «Անհատական իրավական ակտեր» էջում։

Միաժամանակ, ՊԵԿ-ը հիշեցնում է, որ Հարկային օրենսգրքի վերոնշյալ փոփոխության համաձայն, հարկ վճարողները չվճարված հարկային պարտավորությունների գանձման և գույքի արգելանքի վարչական վարույթների շրջանակում պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերին (արձանագրություններ, արգելանքի հանձնարարագրեր, որոշումներ, ծանուցագրեր) համարվում են պատշաճ ծանուցված՝ Հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու օրվանից։ Նշված փաստաթղթերն ուժի մեջ են մտնում դրանց պատշաճ ծանուցվելու հաջորդ օրվանից:  

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է

Ֆիզիկական անձանց՝ առավել հաճախ մուտք գործել ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական www.azdarar.am կայք և ՊԵԿ պաշտոնական կայքի «Անհատական իրավական ակտեր» էջ՝ Կոմիտեի կողմից իրականացված վարչարարության շրջանակում, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում վարչական վարույթում լսված լինելու իրավունքն իրացնելու և վարչական մարմնի կողմից ընդունված վարչական ակտերին (որոշումներին) իրազեկվելու նպատակով։  

Հարկ վճարողներին՝ առավել հաճախ մուտք գործել Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ և ծանոթանալ ստացված փաստաթղթերին` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տեղեկանալու և հարուցված վարչական վարույթում լսված լինելու իրավունքն իրացնելու, ինչպես նաև գրավոր բացատրություններ և առարկություններ ներկայացնելու նպատակով:  

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69