ԱՅՍ ՏԱՐԻ ՀՀ-ԻՑ ՁԿԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 3 ԱՆԳԱՄ
Ընթացիկ տարում բավականին տպավորիչ ցուցանիշներ են գրանցվել ՀՀ ձկնաբուծության ոլորտում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն` ամփոփելով անցնող տարվա արդյունքները` մեր հանրապետությունում առաջին անգամ ձկան համախառն արտադրության ցուցանիշը գերազանցել է 6.0 հազար տոննայի սահմանագիծը` կազմելով ավելի քան 6.4 հազ. տոննա: Այս ցուցանիշը շուրջ հազար տոննայով գերազանցում է 2010 թ.-ին գրանցված արդյունքը: Միևնույն ժամանակ, այս տարի գրեթե 3 անգամ ավելացել է ձկան արտահանման ծավալը: Այն կազմել է շուրջ 1200 տոննա: