ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԲԱՆԿԵՐԸ ՍԱՌԵՑՐԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՑԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐԸ
Շվեյցարական բանկերը սառեցրել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանկային հաշիվները: Արևմտյան լրատվամիջոցների տեղեկացմամբ` սառեցվել են նաև Սիրիայի 54 անհատ պաշտոնյաների ու 12 պետական կազմակերպությունների «շվեյցարական» բանկային հաշիվերը: Ներկայումս «կալանքի» տակ է գտնվում, ընդհանուր առմամբ, 53 մլն ԱՄՆ դոլար: Նշենք, որ այս քայլն ուղղված է Սիրիայի իշխանությունների կողմից իրականացվող անընդունելի քաղաքականության դեմ: