26/12/2011 15:58
ՉԻՆԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ԻՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ
Չինաստանի պետական ներդրումային հիմնադրամը` China Investment Corp.-ն, իր ներդրումային պորտֆելն ընդլայնելու ու արտերկրում իրականացվող ներդրումային գործունեության շրջանակները մեծացնելու համար երկրի կառավարությունից կստանա լրացուցիչ 50 մլրդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում: Այժմ հիմնադրամի հիմնական կապիտալը գնահատվում է 410 մլրդ ԱՄՆ դոլար, որը գտնվում է տարբեր երկրներում` տարբեր ակտիվների տեսքով: Նշենք, որ 2011 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ Չինաստանի միջազգային պահուստները կազմել են 3,2 տրիլիոն ԱՄՆ դոլար:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
