ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՆԱՎԹ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ Է ՍՏԱՑԵԼ
Չինաստանը նավթամթերքի նկատմամբ երկրի ներքին պահանջարկը բավարարելու համար նոր ճանապարհ է հարթել: Այսպես, այս երկիրը թույլտվություն է ստացել Աֆղանստանի տարածքում իրականացնել «սև ոսկու» արդյունահանում: Նշենք, որ Աֆղանստանի նավթի հանքավայրերում նավթի պաշարները գնահատվում են մոտ 87 մլն բարել:
Վերլուծաբանները գտնում են, որ պատերազմից հետո Աֆղանստանին անհրաժեշտ կլինի իրականացնել հսկայական վերականգնողական աշխատանքներ, որում և Չինաստանն ակնկալում է անմիջական մասնակցություն ունենալ: