SAMSUNG-Ը ՄՏԱԴԻՐ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Բջջային հեռախոսների և սարքավորումների արտադրությամբ համաշխարհային առաջատար հարավկորեական Samsung Electronics ընկերությունը նախատեսում է 2012 թվականին բջջային հեռախոսների վաճառքի ծավալները ավելացնել 15%-ով: Արդյունքում, ընկերությունը նախատեսում է հաջորդ տարի ամբողջ աշխարհում վաճառել 374 մլն բջջային հեռախոս: Վերլուծաբանների հավաստմամբ` ընթացիկ տարվա արդյունքներով ընկերության բջջային հեռախոսների վաճառքի ծավալները կկազմեն մոտ 325 մլն: