
Օդապարիկի հետ կապված միջադեպը չի խանգարի Ավստրալիայի և Չինաստանի միջև առևտրային բանակցություններին
ԱՄՆ-ի տարածքում չինական օդապարիկի հայտնաբերման հետ կապված իրավիճակը և դրա հետևանքով առաջացած դիվանագիտական լարվածությունը չեն խանգարի Ավստրալիայի առևտրի և զբոսաշրջության նախարարին բանակցություններ վարել Չինաստանի առևտրի նախարարի հետ։
«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ մտադիր ենք կայունացնել հարաբերությունները Չինաստանի հետ՝ համագործակցելով այն ոլորտներում, որոնցում հնարավոր է: Առևտրի նախարարների վիրտուալ հանդիպումը ես տեսնում եմ որպես քայլ այդ ուղղությամբ», – ասել է Ավստրալիայի ԱԳ նախարարը:
Երկրի գլխավոր դիվանագետը նշել է, որ առաջիկա բանակցությունների հիմնական թեման կլինի 2020-ին ավստրալական ապրանքների նկատմամբ պաշտոնական Պեկինի կողմից սահմանված առևտրային պատժամիջոցների վերացումը։
Նախարարը չի հստակեցրել բանակցությունների ժամանակացույցը, սակայն հույս է հայտնել, որ ծագած խնդիրները կլուծվեն, ինչը բխում է երկու երկրնեի շահերից:
10:30 22/03 | Առք | Վաճառք |
AMD / USD | 386.00 | 390.00 |
AMD / EUR | 415.00 | 421.00 |
AMD / RUR | 5.00 | 5.07 |
դոլար | ||
դոլար | ||