
Bloomberg. Թուրքիան վերաբացել է Ջեյհանի նավթային տերմինալը
Թուրքիան որոշել է վերաբացել Ջեյհան նավթային տերմինալը։ Այս մասի հայտնում է Bloomberg-ը:
Երկուշաբթի օրը թուրքական պետական Botas ընկերությունը դադարեցրել է տերմինալի աշխատանքը՝ որպես նախազգուշական միջոց երկու խոշոր երկրաշարժերից հետո:
Հիշեցնենք՝ Թուրքիայում փետրվարի 6-ին ցաղ առավոտյան 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել։ Աղետը ավերածությունների ու հազարավոր զոհերի պատճառ է դարձել ոչ միայն Թուրքիայում, այլ նաև Սիրիայում: Ցնցումները զգացվել են նույնիսկ Կիպրոսի, Իսրայելի, Լիբանանի որոշ հատվածներում: Ժամեր անց ևս մեկ ուժգին երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում՝ 7,7 մագնիտուդ ուժգնությամբ, որի ցնցումները զգացվել են նաև Հայաստանում: Երկրաշարժերին հաջորդել են շուրջ 150 հետցնցումներ: