Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
ՊԵԿ. Տնտեսվարողները շուրջ մեկ տարի է օգտվում են նախնական մաքսային հայտարարագրման համակարգից
14/02/2023 11:17
Կիսվել

ՊԵԿ. Տնտեսվարողները շուրջ մեկ տարի է օգտվում են նախնական մաքսային հայտարարագրման համակարգից

Մաքսային բարեփոխումների շրջանակում 2022 թվականից ներդրվել է նախնական մաքսային հայտարարագրման համակարգը։ Սահմանված չափանիշները բավարարող արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին այն հնարավորություն է տալիս 24/7 ռեժիմով մինչև ապրանքների՝ ՀՀ սահմանը հատելը, մաքսային մարմիններին ներկայացնել մաքսային հայտարարագիրը։

Արդյունքում՝ կատարվում է ռիսկերի նախնական գնահատում և մաքսային ձևակերպումներն իրականացվում են շուրջօրյա ռեժիմով, առանց լրացուցիչ վճարների։ Այս դեպքում ապրանքների բացթողումն իրականացվում է սահմանային մաքսային կետերում՝ արտահերթ։ Այլևս կարիք չի լինի այցելել մաքսատուն-վարչություններ, ապրանքները տեղակայել երկրի ներսում գտնվող ժամանակավոր պահպանության պահեստներում և լրացուցիչ վճարել ապրանքների պահպանության համար․ տնտեսվարողը կարող է ստանալ ապրանքը և անմիջապես տնօրինել այն:

Նախնական մաքսային հայտարարագրման գործընթացի շնորհիվ էականորեն նվազել է ապրանքների՝ սահմանը հատելուց մինչև բացթողումն ընկած ժամանակահատվածի տևողությունը։ Ապրանքների ժամանումից հետո այժմ գործընթացը տևում է միջինում 2-3 ժամ՝ նախկին 20-70 ժամվա փոխարեն։ Փոփոխությունների շնորհիվ տնտեսվարողները խնայում են ֆինանսական միջոցներ և ժամանակ։ 2022 թվականի ընթացքում գրանցվել է ավելի քան 2300 նախնական հայտարարագիր, ընդորում՝ հայտարարագրերի զգալի մասը ներկայացվել է նախորդ տարեվերջին՝ 1509 նախնական մաքսային հայտարագիր։

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ գործընթացից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է նախնական մաքսային հայտարարագիրը էլեկտրոնային եղանակով, trade.gov.am-ի «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով, ներկայացնել այն մաքսային կետ-բաժին, որով տնտեսվարողը  նախատեսում է իրկանացնել տվյալ ապրանքների ներմուծումը։

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48