Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Երևանում ավարտվել է ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացը
14/02/2023 18:30
Կիսվել

Երևանում ավարտվել է ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացը

2023 թվականի հունվարի 1-ին Երևանում ավարտվել է ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կադաստրի կոմիտեի Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ Գևորգ Մանուկյանը տեղեկացրեց, որ 2022 թվականին հանրապետությունում հաշվառվել է 26 հազար 615 ինքնակամ շինություն, որից 16 հազար 264-ը Երևանում: Կան ավտոտնակներ, բնակելի տներին կից կառուցված շինություններ, հասարակական, արտադրական օբյեկտներ և այլն:

Մայրաքաղաքի համար սահմանվել էր վերջնաժամկետ, որ մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունները 2022 թվականին հաշվառվեն: Փորձը ցույց տվեց, որ քաղաքացիները գործընթացը թողել էին վերջին օրվան:

«Մենք տարվա ընթացքում փորձել ենք հնարավորինս իրազեկել քաղաքացիներին վերջնաժամկետների մասին: Վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմնական ծանրաբեռնվածությունն ընկավ դեկտեմբեր ամսվա վրա: Եթե սովորական շրջանում ամիսը 1000 ու մի փոքր ավելի հաշվառում էր կատարվում, ապա դեկտեմբերին 7 հազար 500 հաշվառման դիմում ենք ստացել»,-ասաց Գևորգ Մանուկյանը:

Այդ շրջանում, մեծ պահանջարկով պայմանավորված, շուկայում նկատվել էր նաև չափագրման ծառայությունների նկատելի աճ: Եվ որպեսզի նման խնդիրների առաջ քաղաքացիները չկանգնեն, Կադաստրի կոմիտեն մարզերի բնակիչներին խորհուրդ է  տալիս չթողնել վերին օրվան և ժամանակին դիմել ինքնակամ կառույցը հաշվառելու համար: Այժմ գործընթացն իրականացվում է մարզերում, մասնավորապես, մինչև 2024 թվականի հունվարի 1-ը ժամկետ է սահմանված քաղաքային բնակավայրեր ընդգրկող համայնքների, մինչև 2025 թվականի հունվարի 1-ը՝ բացառապես գյուղական բնակավայրեր ընդգրկող համայնքների համար:

«Կուտակումներից, հերթերից զերծ մնալու, ծառայությունների գնաճային խնդիրներին չբախվելու համար մեր հորդորն է, ճիշտ հաշվարկել ժամկետները և ժամանակին իրականացնել ինքնակամ շինության հաշվառումը՝ չսպասելով վերջին օրվան»,-ասաց Գևորգ Մանուկյանը:

Այժմ էլ մարզերում հաշվառում կատարվում է: Ցուցանիշները վկայում են, որ ամենապասիվն այդ հարցում եղել են Տավուշի, Վայոց ձորի մարզերը: Առավել ակտիվ են Կոտայքի և Արմավիրի մարզերը:

Ի՞նչ է լինելու ինքնակամ շինությունների հաշվառումից հետո: Այս հարցին Կադաստրի կոմիտեում դժվարանում են պատասխանել: Գևորգ Մանուկյանը տեղեկացրեց, որ դեռ չկա որևէ իրավական ակտ, որով ժամկետներ են սահմանվելու ինքնակամ կառույցների օրինականացման համար:

Եթե քաղաքացին, ամեն դեպքում, ցանկանում է սեփականաշնորհել ինքնակամ շինությունը, ապա դրա հաշվառումը պարտադիր բաղադրիչ է լինելու: Մյուս կողմից հաշվառումը չի ենթադրում, որ ինքնակամ կառույցն անպայման օրինականացվելու է: Սեփականշնորհման գործընթացը սկսելու ժամանակ դա պարզ կլինի: Եթե շինությունը կառուցված է քաղաքաշինական նորմերի խախտումներով, չթույլատրված վայրերում, ապա ենթակա չէ օրինականացման:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02