
ԵՎՐՈՊԱՆ ԿՍՏԵՂԾԻ ՍԵՓԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ
Եվրոպական քաղաքական գործիչներն իրենց դժգոհությունն են հայտնել Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալության կողմից եվրոպական մի շարք երկրների վարկանիշների կրճատման ուղղությամբ: Այս կապակցությամբ Գերմանիան նաև առաջարկել է Եվրամիության տարածքում ստեղծել Եվրոպայի «սեփական» միասնական վարկանիշային գործակալությունն ու այդ կերպ այլևս «կախման» մեջ չլինել ամերիկյան գործակալություններից:
Հիշեցնենք, որ օրերս Standard & Poor’s վարկանիշային գործակալությունը փոփոխել էր Եվրագոտու 16 երկրների վարկանիշՆերը, որի արդյունքում կրկին նվազել է Եվրոպայի նկատմամբ ներդրողների վստահությունը: