![ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ` ԸՆԴԴԵՄ S&P ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ](https://b24.am/pub/uploads/2012/01/eu_headquarters_911682927.png)
ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ` ԸՆԴԴԵՄ S&P ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
Եվրահանձնաժողովը քննադատել է միջազգային Standard & Poor’s վարկանիշային գործակալությանը, որն օրերս իջեցրել էր ԵՄ անդամ 9 երկրների վարկային վարկանիշները: Եվրահանձնաժողովի փորձագետների կարծիքով`գործակալության կողմից իրականացված նման միջոցառումներն անհիմն են:
Նշենք, որ Standard & Poor’s գործակալությունը կրճատել էր Ֆրանսիայի, Ավստրիայի, ինչպես նաև Իտալիայի, Իսպանիայի, Կիպրոսի, Պորտուգալիայի, Մալթայի, Սլովենիայի և Սլովակիայի վարկանիշները: