Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
19/01/2012 15:17
Կիսվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջև համագործակցության համաձայնագրի կնքմանը։ Ըստ այս համաձայնագրի` Միջազգային ֆինանսական կորպորացիան ՀՀ կառավարությանը ցույց է տալու տեխնիկական աջակցություն` չորս ոլորտներում վարչարարական բեռի կրճատման նպատակով (այս ոլորտներն են հարկային, արտահանման ու ներմուծման, սննդամթերքի անվտանգության ու տեսչական ստուգումների ոլորտները)։  Ենթադրվում է, որ իրականացվող բարեփոխումները պետք է մեծացնեն Հայաստանի ընդհանուր մրցունակությունը, բարելավեն երկրի դիրքը ՀԲ «Գործունեությամբ զբաղվելը» դասակարգման մեջ։ Այս նոր ծրագիրը Միջազգային ֆինանսական կորպորացիայի նախորդ խորհրդատվական ծրագրի տրամաբանական շարունակությունն է։  Համաձայն Doing Business 2012 զեկույցի Հայաստանը ընդգրկվել էր ամենաշատ բարեփոխումներ իրականացրած երկրների լավագույն տասնյակում։ 

Այս առնչությամբ Տիգրան Սարգսյանը նշել է. «Այս փաստաթուղթը կարևորում եմ այն պարզ պատճառով, որ վերջին շրջանում գործարար միջավայրի բարելավման գնահատականների շուրջ եղել են տարբեր մեկնաբանություններ, նույնիսկ այսպիսի թեզեր, թե բացարձակապես կարևոր չէ, թե ինչ գնահատական է տրվում Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքներին։ Մենք պետք է արձանագրենք, որ 2011-ի ընթացքում Համաշխարհային բանկի կառույցները, որոնք գնահատական են տալիս, արձանագրել են, որ ՀՀ-ն 6 քայլով առաջ է շարժվել, և ՀՀ-ում բիզնես միջավայրը բարելավվել է։ Երկրորդ, արձանագրվել է, որ Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որը 5 ուղղություններով առաջընթաց է արձանագրել, այսինքն, մեր բարեփոխումները արդյունք են տվել։ Եվ երրորդ, մենք քաջ գիտակցում ենք, որ դեռևս շատ անելիքներ ունենք, և դրանով է պայմանավորված, որ այսօր կառավարությունը հավանություն է տալիս այս փաստաթղթին, որը ենթադրում է, որ Համաշխարհային բանկի ֆինանսական կորպորացիայի հետ շարունակելու ենք բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները։ Այստեղ ևս եղել ենք և մնալու ենք հետևողական»։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90