ՀՀ ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԵՆ ՀԱՄԱԽԱՌՆ ՀԱՍՈՒՅԹԻ 10% ԱՃ
Պետական եկամուտների կոմիտեն մշակվել և վերլուծության է ենթարկել հանրապետությունում գործող 440 խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների` 2011թ.-ի նոյեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները: Վերլուծության համաձայն` 2011 թվականի նոյեմբեր ամսվա արդյունքներով ՀՀ խոշոր հարկ վճարողների մոտ իրացումից հասույթը կազմել է 231.5 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ցուցանիշն աճել է 10.4%-ով:
Հատկանշական է, որ հաշվետու ամսում իրացումից հասույթի աճ արձանագրվել է 216 խոշոր հարկ վճարողների մոտ` շուրջ 47.0 մլրդ դրամով: Ցուցանիշի անկում գրանցվել է 217 ընկերությունների մոտ` 29.0 մլրդ դրամով: