
ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ. ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ է ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼԸ ՇՈՒՐՋ 2 ԱՆԳԱՄ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է ՀՀ-ում գործող 440 խոշոր հարկ վճարողների ամսական ամփոփ ցուցանիշների վերլուծության արդյունքները: Հրապարակված տվյալների համաձայն` 2011 թվականի նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ, ՀՀ խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալներն աճել են 19.2%-ով և կազմել 77.3 մլրդ դրամ:
Հատկանշական է, որ հաշվետու այս մեկ ամսվա արդյունքներով ներմուծման ծավալների աճ ապահովել են 142 խոշոր հարկ վճարողներ` շուրջ 36.0 մլրդ դրամով: Ցուցանիշի անկում գրանցվել է 165 ընկերությունների մոտ` 23.3 մլրդ դրամով:
Միևնույն ժամանակ, խոշոր հարկ վճարողների արտահանման ծավալները 2011թ.-ի նոյեմբերին կազմել են 32.6 մլրդ դրամ: