Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
ՊԵԿ. Վերանայվել են միկրոձեռնարկատիրության սուբյեկտների նկատմամբ կիրառելի կանոնները
24/02/2023 16:21
Կիսվել

ՊԵԿ. Վերանայվել են միկրոձեռնարկատիրության սուբյեկտների նկատմամբ կիրառելի կանոնները

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով, 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած կարգավորումների համաձայն, վերանայվել են միկրոձեռնարկատիրության սուբյեկտների նկատմամբ կիրառելի կանոնները։ 

Մասնավորապես, 2023 թ. հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող հանդիսանալ այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք ստանում են վարձակալական վճար, տոկոս կամ ռոյալթի, այսինքն՝ հանդիսանում են թվարկված եկամուտների մասով գործող պայմանագրի՝ վարձակալական վճար, տոկոս կամ ռոյալթի ստացող կողմ:

Իրականացված օրենսդրական փոփոխությունների համաձայն, 2023 թվականի հունվարի 1-ից սահմանափակվել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտներից ձեռքբերումների գծով ծախսագրումը, ըստ որի, շահութահարկ վճարողները համախառն եկամտից չեն կարող նվազեցնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներից ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով կատարվող ծախսերը։ 

Կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնի «ՀՀ հարկ վճարողների փնտրման համակարգ» ենթաբաժնում ներկայացվում են հարկ վճարողների հարկման ռեժիմները, այդ թվում՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ տեղեկատվությունը։ Նշված տեղեկատվությունը հասանելի է նաև հարկ վճարողների Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում՝ «Անձնական գրասենյակ» բաժնի «Հարկ վճարողներ» ենթաբաժնում։

Միաժամանակ, 2023 թվականի հուլիսի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտները, որպես հարկային գործակալ, չեն ազատվում ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից եկամտային հարկ հաշվարկելու պարտավորությունից։ Իսկ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին վճարվող կամ հաշվարկվող եկամուտներից եկամտային հարկը, ամսական 5000 դրամի փոխարեն, 2023 թվականի հուլիսի 1-ից կհաշվարկվի ընդհանուր սահմանված 20 տոկոս դրույքաչափով։

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57