Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ՏՄՊՊՀ. «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ»-Ը ՏՈՒԳԱՆՎԵԼ Է 10 ՄԼՆ ԴՐԱՄՈՎ
24/01/2012 15:08
Կիսվել

ՏՄՊՊՀ. «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ»-Ը ՏՈՒԳԱՆՎԵԼ Է 10 ՄԼՆ ԴՐԱՄՈՎ

Այսօր` հունվարի 24-ին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձանաժողովի (ՏՄՊՊՀ) նիստում ամփոփվեցին «Քեթրին գրուպ» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները: Հանձնաժողովի ուսումնասիրություններով պարզվել էր, որ ազոտական պարարտանյութերի շուկայում գործող այս ընկերությունը չարաշահել է գերիշխող դիրքը: ՏՄՊՊՀ որոշմամբ, ընկերության հանդեպ կիրառվեց 10  մլն դրամ տուգանք: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձանաժողովի Մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի մայիսին Հանձնաժողովի մոնիտորինգի ընթացքում պարարտանյութի մանրածախ առևտրի կետերում, այլ կերպ ասած` վերավաճառողների մոտ արձանագրվել էր մինչև անգամ 10 հազար դրամ գին՝ 1 պարկի (50 կգ ) դիմաց: Ուսումնասիրելով գերիշխող տնտեսվարողների ապրանքի ձեռբերման փաստաթղթերը` Հանձնաժողովը պարզել էր, որ ազոտական պարարտանյութի 1 պարկի ձեռքբերման գինը կազմում է  6200-6400 դրամ: Վերոնշյալի հիման վրա Հանձնաժողովը որոշեց սահմանել հատուկ  հսկողություն՝ պարարտանյութի վաճառքի գների վրա և վերահսկել, որպեսզի շուկայում գործող գերիշխող տնտեսվարողները պարարտանյութը իրացնեն ողջամիտ` տվյալ դեպքում 7 հազար դրամ գնով: Շուկայում գերիշխող 3 տնտեսվարողները հրավիրվել են Հանձնաժողով, տեղեկացվել են ուսումնասիրության արդյունքներին և համաձայնել, որ 1 պարկի դիմաց 7 հազար դրամ գինը բավարար շահութաբեր է և պատրաստ են ողջ տարին գյուղացիական տնտեսություններին պարարտանյութ մատակարարել այդ գնով:

Նկատի ունենալով պարարտանյութերի կարևորությունը գյուղացիական տնտեսությունների համար` վերոնշյալ ուսումնասիրությունից հետո ևս Հանձնաժողովը խիստ վերահսկողություն է սահմանել  տվյալ շուկայում: Հետևողականորեն  իրականացվող մոնիտորինգի ընթացքում պարզվել է, որ  «Քեթրին գրուպ» ընկերությունը որոշ խմբաքանակներ 7000-ի փոխարեն իրացրել է 7600 դրամ գնով: Այս առնչությամբ Հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ, որի ընթացքում ընկերությունից պահանջել է հիմնավորումներ` գնային փոփոխության վերաբերյալ: Ընդ որում, այս շուկայի մյուս երկու գերիշխողները («Ագրիմատկո Արմենիա» ՍՊԸ և «Մասիսի բերրիություն» ՍՊԸ), գնային որևէ փոփոխություն չեն իրականացրել:

Ըստ «Քեթրին գրուպ»-ից ստացված պարզաբանումների` տեղի է ունեցել ապրանքի ձեռքբերման գնի աճ, ինչպես նաև գնի վրա ազդել են լրացուցիչ տրանսպորտային ծախսերը: Սակայն, նշվածներից և որևէ մեկը փաստաթղթերով չի հիմնավորվել: Բացի այդ, Հանձնաժողովը ստուգումների միջոցով պարզել է, որ այն ժամանակահատվածում, երբ պարարտանյութը վաճառվել է բարձր արժեքով, «Քեթրին գրուպը» ներմուծում չի իրականացրել, այլ վաճառել է պահեստում առկա մնացորդները, որոնք ձեռք էր բերել ավելի ցածր գնով:

Հանձնաժողովի մասնագետները ընկերության գործունեությունը որակեցին որպես գերիշխող դիրքի չարաշահում և առաջարկեցին ընկերությանը տուգանել 20 մլն. դրամի չափով: Ընկերությունը գրավոր դիմում է ներկայացրել Հանձնաժողովին` տեղեկացնելով, որ  խախտման տևողությունը փոքր է եղել, բացի այդ  խախտման փաստն ամբողջությամբ վերացվել է: Ներկայումս գնային փոփոխությունները համարժեք են ձեռքբերման գներին:

Հաշվի առնելով, որ ընկերության մոտ գների բարձրացումը համատարած բնույթ չի կրել և միայն որոշ խմբաքանակների գներն են բարձրացել, բացի այդ խախտումն արդեն իսկ վերացված է, Հանձնաժողովի անդամները որոշեցին վերանայել առաջարկվող տուգանքի չափը և ընկերության հանդեպ կիրառեցին 10 միլիոն դրամ տուգանք: Հաշվի առնվեց նաև այն, որ, որպես իրավախախտ ընկերություն, «Քեթրին գրուպը» Հանձնաժողովի տեսադաշտում է հայտնվում առաջին անգամ:  

Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը, երկրի գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից կարևորելով ոլորտը, զգուշացրեց, որ որ այս ոլորտում գործող ընկերությունների վարքագիծը մշտապես լինելու է ուշադրության կենտրոնում և կրկնակի չարաշահումներ բացահայտելու դեպքում նրանք կենթարկվեն  ավելի խիստ պատասխանատվության:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6