
YAHOO!-Ն ԳՐԱՆՑԵԼ է ՇԱՀՈՒՅԹԻ ԱՆԿՈՒՄ
Ամերիկյան Yahoo! ընկերությունն ամփոփել է 2011 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը, 2010 թվականի արդյունքների հետ համեմատած, նվազել է 14,8%-ով և կազմել 1,05 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, համախառն հասույթն աճել է 21,2%-ով և կազմել 4,98 մլրդ ԱՄՆ դոլար:
Yahoo! Inc. ընկերությունը հիմադրվել է 1994 թվականին: Ընկերությունը ներկայումս մատուցում է ինտերնետային ծառայությունների լայն տեսականի` միևնույն ժամանակ ներկայացնելով աշխարհի առաջատար որոնման համակարգերից մեկը: Ընկերության ծառայություններից օգտվում է շուրջ 0.5 մլրդ ինտերնետ-օգտագործող: