Ղազախստանի արտահանումը Ռուսաստան 2022-ին հասել է 8.8 միլիարդ դոլարի
Ղազախստանից Ռուսաստան արտահանման ծավալը վերջին մեկ տարում աճել է մեկ քառորդով և հասել 8.8 միլիարդ դոլարի:
«Ստեղծված իրավիճակը հանգեցրել է մեր երկրների միջև առևտրի կառուցվածքի փոփոխության։ Այսպիսով, Ղազախստանից Ռուսաստան արտահանումը 2022 թվականին աճել է 25%-ով և կազմել 8.8 միլիարդ դոլար, ներմուծումը նվազել է 1.5%-ով և կազմել 17.3 միլիարդ դոլար», – ասել է Ղազախստանի Առևտրային քաղաքականության զարգացման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նուրլան Կուլբատիրովը:
Միաժամանակ պաշտոնյան նշել է, որ երկրները մեծ ներուժ ունեն առևտրային համագործակցության զարգացման համար, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։