Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+2.00
OIL:  BRENT - 73.47+3.13 WTI - 69.38+3.32
COMEX:  GOLD - 2628.50+1.31 SILVER - 31.46+2.44
COMEX:  PLATINUM - 977.70+2.24
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.24-0.32 EUR/GBP - 1.0596+0.53
FOREX:  EUR/USD - 1.0596+0.53 GBP/USD - 1.2681+0.47
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43389.60-0.13 NASDAQ - 18791.81+0.60
STOCKS US: S&P 500 - 5893.62+0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 38220.85-1.09 TOPIX - 2691.76-0.73
STOCKS CHINA:  HANG SENG - 19576.61+0.77 SSEC - 3323.85-0.21
STOCKS EUR:  FTSE100 - 8109.32+0.57 CAC40 - 7278.23+0.12
STOCKS EUR:  DAX - 19189.19-0.11
18/11/2024  CBA:  USD - 388.89+0.64 GBP - 491.13-0.86
18/11/2024  CBA:  EURO - 410.12-0.30
18/11/2024  CBA:  GOLD - 32155.48+109.09 SILVER - 383.35+9.00
Արևմուտքն ԱՄԷ-ի հետ բանակցում է ապրանքների վերաարտահանումը Ռուսաստան դադարեցնելու շուրջ
02/03/2023 17:42
Կիսվել

Արևմուտքն ԱՄԷ-ի հետ բանակցում է ապրանքների վերաարտահանումը Ռուսաստան դադարեցնելու շուրջ

ԱՄՆ-ի, Եվրամիության և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ բանակցություններ են վարում ապրանքների վերաարտահանումը Ռուսաստան դադարեցնելու շուրջ։

Մասնավորապես, արևմտյան պետությունների պաշտոնատար անձինք անհանգստացած են էլեկտրոնային բաղադրիչների մատակարարումներից, որոնք կարող են օգտագործվել Ուկրաինայում ռուսական ռազմական գործողություններին աջակցելու համար։

Արևմուտքը կոչ է անում ԱՄԷ-ին` պահպանել Ռուսաստանին վերաբերող առևտրային սահմանափակումները։ Իր հերթին ԱՄԷ-ի ներկայացուցիչն ասել է, որ Աբու Դաբին «հստակ և հուսալի գործընթացներ ունի այն կազմակերպությունների հետ աշխատելու համար, որոնք հայտնվել են պատժամիջոցների տակ»։

ՌԴ Դաշնային մաքսային ծառայության վիճակագրության համաձայն՝ 2022 թվականին ԱՄԷ-ից Ռուսաստան էլեկտրոնային բաղադրիչների արտահանումը նախորդ տարվա համեմատությամբ աճել է ավելի քան յոթ անգամ՝ կազմելով գրեթե 283 միլիոն դոլար, Նշվում է, որ նման վերլուծություն է արել «Ազատ Ռուսաստան» հիմնադրամը։

Բացի այդ, անցած տարվա ընթացքում Էմիրությունները Ռուսաստան է ուղարկել 15 անգամ ավելի շատ միկրոչիպեր, քան 2021 թվականին. այդ ապրանքների առևտրի ծավալը 2021 թվականի 1.6 միլիոն դոլարից անցյալ տարի աճել է մինչև 24.3 միլիոն դոլար:

Եվրամիության Eurostat վիճակագրական ծառայության տվյալներով՝ ուկրաինական հակամարտության առաջին ինն ամիսներին Եվրամիությունից Ռուսաստան ապրանքների մատակարարումների ծավալը նվազել է 47 %-ով։

Այդ նույն ժամանակաշրջանում ԱՊՀ երկրներ (Բելառուս, Հայաստան, Ղազախստան, Վրաստան, Ուզբեկստան և Ղրղզստան) եվրոպական արտադրանքի մատակարարումներն աճել են 48 %-ով։ Ռուսաստանի Դաշնության հարևան երկրներ արտահանումն ավելացրել են Եվրամիության բոլոր երկրները, բացառությամբ Մալթայի և Շվեդիայի։ ԱՊՀ-ի երկրները հանդես են գալիս որպես տարանցիկ կետեր Ռուսաստան ապրանքների վերաարտահանման համար։

18/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.89
+0.64
Եվրո (EUR)
410.12
-0.30
Ռուբլի (RUR)
3.87
-0.03
Լարի (GEL)
142.50
+0.31
32155.48
+109.09
Արծաթ
383.35
+9.00