Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 392.00-2.00 EUR SELL - 395.00-2.00
OIL:  BRENT - 88.87-4.02 WTI - 79.73-4.41
COMEX:  GOLD - 3649.20+3.90 SILVER - 43.15+5.14
COMEX:  PLATINUM - 1294.40+0.37
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.96+0.28 EUR/GBP - 1.0912-0.48
FOREX:  EUR/USD - 1.0912-0.48 GBP/USD - 1.3042-0.30
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65+0.00 TOPIX - 3674.22+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 22383.74-0.12 SSEC - 3538.95+0.15
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
23/11/2026  CBA:  USD - 360.35-0.18 GBP - 472.24-0.13
23/11/2026  CBA:  EURO - 395.09-0.09
23/11/2026  CBA:  GOLD - 41358-1640 SILVER - 490.82-31.02
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
02/02/2012 16:02
Կիսվել

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

ՀՀ կառավարությունը որոշել է «Հանա-տրանս» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2012թ. փետրվարի 20-ից մինչև 2012թ. մարտի 31-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2015թ. փետրվարի 20-ը։

Նշենք, որ այս ընկերությունը նախատեսում է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի Մաղավուզի շրջանից ածխի փոխադրումը Վարդենիսի երկաթուղային հանգույց` հետագայում այն «Հանա-գրուպ» ընկերության միջոցով երկաթուղով Երևան քաղաք փոխադրելու նպատակով։ Ածուխը պետք է կիրառվի որպես ջուր-ածխային վառելիք` ապահովելով «ԵրևանՀԷԿ» ՓԲԸ կողմից էլեկտրաէներգիայի ստացում։

Բեռնափոխադրումը կազմակերպելու համար ՍՊԸ-ն արտերկրից ձեռք է բերել 40 ինքնաթափ ավտոմեքենա` այդ նպատակով ներդնելով մոտ 1.9 մլրդ դրամ։ Ծրագրով նախատեսվում է ստեղծել մոտ 50 աշխատատեղ` 180 հազար դրամ միջին աշխատավարձով։

«Այս ծրագիրն ունի ազգային անվտանգության լրջագույն բաղադրիչ, – ասել է Տիգրան Սարգսյանը։- Սրանով էապես ամրապնդվում է մեր էներգետիկ անվտանգությունը, մեծանում են մեր էներգետիկ ռեսուրսների օգտագործման ճկունությունը և արդյունավետությունը։ Բացի այդ, կառուցվելու և շահագործման է հանձնվելու մի նոր ճանապարհ, որը մեզ կապելու է Ղարաբաղի հետ։ Դրանով հումք է տեղափոխվելու Հայաստան, և մեր էներգետիկ համակարգը ձեռք է բերելու լրացուցիչ ռեսուրս, որը նաև նվազեցնելու է արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը, ինչը չափազանց կարևոր է։ Սա նաև խթանելու է տնտեսական աճը 2012 թվականին։ Մեծածավալ ներդրումներ են կատարվում այս ոլորտում, և սա ևս մեկ քայլ է մեր էներգետիկայի բնագավառում ինքնաբավության և անվտանգության աստիճանը բարձրացնելու առումով»։

23/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.35
-0.18
Եվրո (EUR)
395.09
-0.09
Ռուբլի (RUR)
4.3925
-0.0101
Լարի (GEL)
139.1
+0.06
41358
-1640
Արծաթ
490.82
-31.02