Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՊԵԿ. Երրորդ երկրներից ներմուծվող հավաքական բեռների մաքսային ձևակերպումների համար լրացվում է մեկ տարանցման հայտարարագիր
09/03/2023 14:44
Կիսվել

ՊԵԿ. Երրորդ երկրներից ներմուծվող հավաքական բեռների մաքսային ձևակերպումների համար լրացվում է մեկ տարանցման հայտարարագիր

Սահմանային մաքսակետերում մեկ տրանսպորտային միջոցով տեղափոխվող ապրանքների ձևակերպումների ժամանակահատվածը կրճատվել է 40-60%-ով

Մաքսային բարեփոխումների շրջանակում, կառավարության որոշմամբ, կատարվել է փոփոխություն երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման գործառնություններում։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Միևնույն տրանսպորտային միջոցով տարբեր առաքողներից տարբեր ստացողների անունով փոխադրվող ապրանքները ՀՀ սահմանային մաքսային մարմնից ՀՀ ներքին մաքսային մարմին տեղափոխելու համար այժմ լրացվում է մեկ տարանցման հայտարարագիր։ Որոշման պահանջները ուժի մեջ մտնելուց հետո սահմանային մաքսակետերում էապես կրճատվել է ապրանքների մաքսային ձևակերպումների վրա ծախսվող ժամանակը, ինչի արդյունքում նվազել են նաև հերթերը։

Այսպես, Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում, հավաքական բեռների համար մեկ տարանցիկ հայտարարագիր ներկայացնելով, լրացման ժամկետի արդյունավետությունը բարձրացել է 2-ից 2.5 անգամ։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` փետրվարի 24-ից մինչև մարտի 3-ը, ձևակերպվել է 1270 տարանցման հայտարարագիր, որով սպասարկվել են 1270 բեռնատար տրանսպորտային միջոց և 2170 տնտեսվարող սուբյեկտ: Իսկ որոշմանը նախորդող նույն ժամանակահատվածում ձևակերպվել է 1744 տարանցման հայտարարագիր, որով սպասարկվել է 895 տրանսպորտային միջոց:

Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնում մեկ տրանսպորտային միջոցով տեղափոխվող ապրանքների ձևակերպումների վրա սահմանային մաքսային մարմնում ծախսվող ժամանակը կրճատվել է 40-ից 50 տոկոսով։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` փետրվարի 24-ից մինչև մարտի 3-ը, ձևակերպվել է 628 տարանցման հայտարարագիր, սպասարկվել՝ 592 բեռնատար տրանսպորտային միջոց և 2020 տնտեսվարող սուբյեկտ: Իսկ փոփոխությանը նախորդող համադրելի ժամանակահատվածում լրացվել է 1083 տարանցման հայտարարագիր, որով սպասարկվել է 472 տրանսպորտային միջոց:

Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնում որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ևս էապես կրճատվել է հավաքական բեռների համար «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպումների վրա ծախսվող ժամանակը՝  50-ից 60 տոկոսով։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` փետրվարի 24-ից մինչև մարտի 3-ը ձևակերպվել է 1365 տարանցման հայտարարագիր, որով սպասարկվել են 1279 տրանսպորտային միջոց և 1711 տնտեսվարող սուբյեկտ: Իսկ փոփոխությանը նախորդող նույն ժամանակահատվածում Մեղրիի մաքսային կետ-բաժնում լրացվել է 1287 տարանցման հայտարարագիր, որով սպասարկվել է 1054 բեռնատար տրանսպորտային միջոց:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45