Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Տիգրան Ջրբաշյան. Վերջին երկու տարում Հայաստանը Global Innovation Index-ում նահանջել է 19 հորիզոնականով
09/03/2023 21:50
Կիսվել

Տիգրան Ջրբաշյան. Վերջին երկու տարում Հայաստանը Global Innovation Index-ում նահանջել է 19 հորիզոնականով

«Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

2022 թվականին World Intellectual Property Organization-ի կողմից հրապարակված Global Innovation Index-ի համաձայն, որը համարվում է տնտեսությունների նորարարության չափման ամենավստահելի և ընդունված աղբյուրներից մեկը, Հայաստանը գտնվում է 80-րդ հորիզոնականում (Global Innovation Index 2022):

Համեմատության համար նշեմ, որ 2020 թվականին Հայաստանը գտնվում էր 61-րդ հորիզոնականում և երկու տարվա ընթացքում զիջել է իր դիրքերը 19 հորիզոնականով, որը Global Innovation Index-ի ամենամեծ հետընթացներից մեկն է (տես Global Innovation Index 2020)

Ուշագրավ է, որ վարկանիշը հաշվարկվում է ըստ տարբեր ցուցանիշների (innovation pillars), որոնցից, օրինակ` market sophistication ցուցանիշով Հայաստանը 2 տարում զիջել է 17, business sophistication ցուցանիշով` 15, knowledge & technology outputs ցուցանիշով` 26, իսկ creative outputs ցուցանիշով` 17 հորիզոնականով։

Նման իրավիճակը պայմանավորված է նաև հավաքագրվող տվյալների բացակայությամբ և դրանց հնացած լինելով։ Այսպիսով, ըստ WIPO-ի` 11 ցուցանիշ, որոնք հավաքագրվում են վարկանիշը կազմելուց, բացակայում են Հայաստանի համար։ Այս տվյալների թվում են, օրինակ` հետազոտողների թիվը 1 մլն. բնակչության հաշվով, ՀՆԱ-ի մեջ ստացված վենչուրային կապիտալը, PISA սանդղակները ընթերցանության, մաթեմատիկայի և գիտության մեջ և այլն (տե’ս https://www.wipo.int/edocs/pubdocs/en/wipo_pub_2000_2022/am.pdf)

Սակայն առավել հետաքրքրական են այն 7 ցուցանիշները, որոնք Հայաստանի համար համարվում են հնացած։ Սա նշանակում է, որ տվյալների ստացման հետ կապված, մեծ հաշվով, խնդիր չկա, սակայն դրանք չեն թարմացվել։ Այդ ցուցանիշներն են`

  • Գործարարության քաղաքականությունը և մշակույթը (աղբյուրը՝ Global Entrepreneurship Monitor),
  • Ֆինանսական ռեսուրսների առկայությունը ստարտափների և ընկերությունների մասշտաբավորման համար (աղբյուրը՝ Global Entrepreneurship Monitor),
  • Վենչուրային կապիտալի գործարքների տոկոսը գնողունակության համարժեքով ՀՆԱ-ում (աղբյուրը՝ Refinitiv),
  • Գիտելիքահենք աշխատանքների մասնաբաժինը (աղբյուրը՝ International Labour Organization),
  • Մասնավոր ընկերությունների կողմից հետազոտությունների ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ում (աղբյուրը՝ UNESCO-ի վիճակագրության ինստիտուտ),
  • Արտերկրյա կազմակերպությունների կողմից հետազոտությունների ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ում (աղբյուրը՝ UNESCO-ի վիճակագրության ինստիտուտ),
  • Բարձրագույն կրթություն ունեցող կանանց մասնակցությունը աշխատաշուկայում (աղբյուրը՝ International Labour Organization):

Վստահ եմ, որ առնվազն այս ցուցանիշների թարմացման դեպքում Global Innovation Index-ի հաջորդ հրապարակման մեջ Հայաստանն էականորեն կբարելավի իր վարկանիշը։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2