
VODAFONE-Ը ՉԻ ՄԻԱՎՈՐՎԻ WIND-Ի ՀԵՏ
Աշխարհի խոշորագույն կապի օպերատոր Vodafone Group PLC-ն հայտարարել է, որ դադարեցնում է հունական Wind կապի օպերատորի հետ միավորման ուղղությամբ տարվող բանակցությունները: Փորձագետների կարծիքով` գործարքի «փլուզման» հիմնական պատճառը ընկերությունների մտավախությունն էր, որ Եվրամիությունը հավանության չի արժանացնի գործարքը` պայմանավորված այն հանգամանքով, որ ընկերությունների միավորման արդյունքում եվրոպական բջջային կապի շուկայում որոշ խաղացողներ զգալի կամրապնդեին իրենց դիրքերը:
Նշենք, որ Vodafone ընկերությունը հիմնադրվել է 1983 թվականին, Մեծ Բրիտանիայում: Ներկայումս ընկերությունը գործունեություն է ծավալում ավելի քան 40 երկրում: