Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ԵՄ-ն մինչև 2035-ը արգելում է ածխաթթու գազ արտանետող մեքենաների վաճառքը
28/03/2023 18:16
Կիսվել

ԵՄ-ն մինչև 2035-ը արգելում է ածխաթթու գազ արտանետող մեքենաների վաճառքը

Շրջակա միջավայրն աղտոտող մեքենաների վաճառքի փուլային դադարեցումը վերջնական հավանություն է ստացել ԵՄ-ում և կդառնա օրենք: Օրենսդրության ընդունումը մի քանի շաբաթով հետաձգվել էր Գերմանիայի կողմից ընդդիմության արժանանալու պատճառով: Այս մասին հաղորդում է  Deutsche Welle պարբերականը:

Ըստ Շվեդիայի էներգետիկայի նախարար Էբբա Բուշի՝ օրենքը մինչև 2035 թվականը կարգելի ածխաթթու գազ արտանետող վառելիքով աշխատող մեքենաների վաճառքը:

Լրատվամիջոցը նշում է, որ վեճերի առիթ դարձած օրենքին հավանություն են տվել ԵՄ 27 անդամ երկրների էներգետիկայի նախարարները. օրինագծի ընդունումը հետաձգվում էր Գերմանիայի տրանսպորտի նախարար Ֆոլկեր Վիսինգի կողմից:

Մարտի 25-ին Բրյուսելը և Բեռլինը ձեռք են բերել փոխհամաձայնություն, որը թույլ կտա վաճառել ավտոմեքենաներ և ֆուրգոններ, որոնք աշխատում են, այսպես կոչված, կլիմայական չեզոք սինթետիկ վառելիք, որն արտադրվում է:

Այս քայլի միջոցով փորձ է արվում զսպել ԵՄ-ում ածխաթթու գազի արտանետումները, որոնք մեծ ազդեցություն ունեն գլոբալ տաքացման վրա և կարող են հետագա վտանգավոր հետևանքներ ունենալ մոլորակի համար:

Պարբերականը նշում է, որ տրանսպորտին բաժին է ընկնում ԵՄ արտանետումների շուրջ 25%-ը:

Մինչև 2035 թ.-ը ածխաթթու գազ արտանետող մեքենաների վաճառքն արգելելու մասին օրինագծին դեմ էր արտահայտվել նաև Լեհաստանի էներգետիկայի նախարարը, իսկ Ռումինիան, Իտալիան և Բուլղարիան ձեռնպահ էին մնացել: Նախագծի ընդդիմադիրները փաստարկում էին, որ դա կհանգեցնի մեքենաների գնի աճի:

Ըստ լրատվամիջոցի՝ նախագիծը որոշ դժգոհություններ է առաջացրել նաև ավտոարտադրողների մոտ: Օրինակ՝ Porsche-ն և Ferrari-ն դժգոհել են, որ էլեկտրական մեքենաների համար անհրաժեշտ շարժիչները չափազանց ծանր կլինեն իրենց մեքենաների համար: Այլ ավտոարտադրողները, օրինակ՝ Volkswagen-ը, Mercedes-Benz-ը և Ford-ը, արդեն «խաղադրույք են կատարում» էլեկտրական մեքենաների վրա՝ փորձելով լուծումներ գտնել ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու ուղղությամբ:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88