Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ԹԱՓԱՆՑԻԿ ԵՎ ԱԶԱՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
23/03/2012 16:05
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ԹԱՓԱՆՑԻԿ ԵՎ ԱԶԱՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի իշխանությունները լի են վճռականությամբ մեր երկրի նորանկախ պատմության մեջ անցկացնելու ամենաթափանցիկ և ազատ ընտրությունները: Այս մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ «Դեպի ազատ և թափանցիկ ընտրություններ» խորագրով կոնֆերանսի ընթացքում:

«Ազատ և թափանցիկ ընտրությունները խիստ կարևոր քաղաքական խնդիր են մեր պետության համար: Երբևէ մեր հանրությունն այսքան չի կարևորել այդ հանգամանքը, որքան այս ընտրությունների ժամանակահատվածում, քանի որ դրա համար կան լրջագույն պատճառներ: Ես տեսնում եմ հետևյալ նախադրյալները, թե ինչու դա իրականություն կդառնա: Առաջին, իշխանություններն ունեն քաղաքական կամք՝ անցկացնելու այդպիսի ընտրություններ, երկրորդ, Հայաստանի Հանրապետության հասարակությունն այսօր առավել քան երբևէ պատրաստ է ազատ և արդար ընտրությունների անցկացմանը»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ինչպես արձանագրել են ընդդիմության ներկայացուցիչները՝ ՀՀ-ում ձևավորվել է քաղաքացիական հասարակություն, որը խստապահանջ է լինելու այս ընտրությունների նկատմամբ և խստագույնս վերահսկելու է դրանք: «Սա երկրորդ կարևորագույն երաշխիքն է, որ մենք անցկացնելու ենք ազատ և թափանցիկ ընտրություններ: Երրորդ հանգամանքը կայանում է նրանում, որ այս տարիների ընթացքում օգտվելով նաև միջազգային տեխնիկական օժանդակությունից՝ մենք էապես բարելավել ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, այդ թվում նաև ընտրական օրենսգիրքը, որն այժմ հաշվի է առնում նախորդ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումները, բացթողումները և թերությունները, ինչի արդյունքում ստեղծվել է ավելի լավ օրենսդրական դաշտ»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետն ասել է, որ իրավապահ մարմինները նույնպես ձեռք են բերել նոր գիտելիքներ, հմտություններ, թե ինչպես պետք է գործեն ընտրությունների ժամանակահատվածում, որպեսզի հասարակությունը վստահ լինի, որ որևէ խախտում չի մնալու անպատիժ, բոլոր խախտումները բացահայտվելու են և մեղավորները լինելու են պատասխանատու իրենց արարքների համար:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների դարում հասարակության համար ստեղծվում են լրացուցիչ երաշխիքներ և հնարավորություններ՝ ընտրությունները վերահսկելու առումով:«Չափազանց կարևոր է այն, որ մեր հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի այս հնարավորությունից կարող է օգտվել: Համոզված եմ նաև, որ այսօրվա մեր կոնֆերանսն իր լուման է ներդնելու ազատ և թափանցիկ ընտրությունների կազմակերպման գործում, քանի որ հանրությանն են ներկայացվելու մանրամասներ, թե ինչպես են պաշտպանվելու ընտրողների իրավունքները և դրանց իրացման ճանապարհները, որը նույնպես լրացուցիչ երաշխիք է ստեղծելու, որ մենք ձեզ հետ միասին անցկացնենք ազատ և արդար ընտրություններ»,- նշել է վարչապետը:

Կոնֆերանսի բացմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այն կազմակերպել է ՀՀ գլխավոր դատախազությունը՝ մեր երկրում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45