Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԵՐԱՄՇԱԿՈՂՆԵՐԻ ՀԵՏ
26/03/2012 12:08
Կիսվել

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԵՐԱՄՇԱԿՈՂՆԵՐԻ ՀԵՏ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել հանրապետության կաթի մթերման և վերամշակման խոշոր ձեռնարկությունների ներկայացուցիչներին` քննարկելու համար կաթի մթերման գնի իջեցման վերաբերյալ վերջին շրջանում նախարարության «թեժ գծով», ինչպես նաև այլ աղբյուրներով ստացվող ահազանգերի ու դժգոհությունների իրական հիմքերն ու արտադրողների և մթերողների հարաբերությունների կանոնակարգման խնդիրները։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Մամուլի ծառայությունից՝ նախարարությունում կազմակերպված նախորդ հանդիպման ժամանակ կաթի գնի իջեցումը կանխելու ուղղությամբ ձեռքբերված որոշակի պայմանավորվածություններով հանդերձ գնանկման մասին դժգոհությունները դեռևս շարունակվում են։

«ՙԵս ձեզ հետ խոսում եմ ոչ թե որպես նախարար, այլ որպես գործընկեր, ով, ելնելով գյուղում առկա դժվարություններից և ձեր հնարավորություններից, փորձում է այնպիսի լուծումներ գտնել, որը և գյուղացուն կօգնի, և չի վնասի ձեզ։ Մեր հանդիպման նպատակը շահավետ և ընդունելի պայմանավորվածության ծեռքբերումն է՝ կաթի գնի նվազում թույլ չտալու համար» – հանդիպման ժամանակ նշել է նախարարը։

Ծավալված շահագրգիռ երկխոսության ընթացքում ներկայացված հաշվարկների և նախարար Սերգո Կարապետյանի հիմնավոր հորդորների արդյունքում կողմերը հանգել են վերջնական եզրահանգման՝ պետք է նպաստել գյուղացուն օժանդակելու պետական քաղաքականության իրականացմանը:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98