ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 4.45 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Համաշխարհային բանկը (ՀԲ) 2012-2016 թվականներին Թուրքիային կտրամադրի 4,45 մլրդ ԱՄՆ դոլարի վարկ: Այս մասին նշվում է ՀԲ պաշտոնական հաղորդագրության մեջ:
Վարկավորման նոր ծրագրի նպատակն է աջակցել Թուրքիային, որը մինչև 2023 թվականը մտադիր է հայտնվել աշխարհի խոշորագույն տնտեսությամբ երկրների առաջին տասնյակի մեջ:
Նշենք, որ ՀԲ փորձագետների պնդմամբ` Թուրքիայի տնտեսական զարգացմանը կարող է խոչընդոտել այս երկրի կախվածությունը Եվրագոտու պարտքային ճգնաժամից, ինչպես նաև երկրի վճարային բացասական հաշվեկշիռը: