ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌԵՎՍ ԱՆԿՄԱՆ ՄԵՋ Է
Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական բյուրոյի հաղորդագրության համաձայն` 2011 թվականի չորրորդ եռամսյակի արդյուներով երկրի ՀՆԱ-ն, նախորդ եռամսյակի տվյալների հետ համեմատած, կրճատվել է 0,3%-ով: Ամբողջ 2011 թվականի արդյունքներով ՀՆԱ-ի աճի տեմպը, տարեկան կտրվածքով, կրճատվել է մոտ երկու անգամ և կազմել 0,9%:
Հիշեցնենք, որ տարեսկզբին Արժույթի միջազգային հիմնադրամը փոփոխել էր Մեծ Բրիտանիայի տնտեսական աճի իր կանխատեսումները: Նոր կանխատեսման համաձայն` 2012 թվականին Մեծ Բրիտանիայի տնտեսական աճը կկազմի 0,6%, իսկ 2013 թվականին` 2,0%: