ԱՋԱՐԻԱՅԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է
Աջարիայի Ինքնավար Հանրապետության ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Աջարիայի տնտեսությունում իրականացված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 42.5 մլն ԱՄՆ դոլար: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 14%-ով: Նշենք, որ 2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ինքնավար հանրապետության տնտեսությունում ներդրումները կազմել էին 37.3 մլն ԱՄՆ դոլար:
Ըստ ներկայացված տվյալների՝ այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում Աջարիայի տնտեսությունում իրականացված ներդրումների 45%-ն ապահովել են տեղին ներդրողները, մնացյալ 55%-ը՝ օտարերկրյա ներդրողները: Ներդրումների գերակշիռ մասն ուղղվել է շինարարության և զբոսաշրջության ոլորտ: