Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
02/04/2012 17:38
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Այսօր` ապրիլի 2-ին,  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Երևանում գտնվող Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխությանը հարմարվելու և այն մեղմելու ռազմավարությունների մշակման խմբի պատվիրակությանը՝ Նիկոլաս Ահուիսուսի գլխավորությամբ։

Հանդիպման շրջանակներում նախարարը կարևորել է կլիմայական փոփոխությունների հետևանքով սպասվող իրավիճակներում Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին ցուցաբերվող ուշադրությունը: Նիկոլաս Ահուիսուսն իր հերթին շնորհակալություն է հայտնել  ջերմ ընդունելության համար, և տեղեկացրել, որ Հայաստանի վերաբերյալ հետագա ուսումնասիրությունների առարկա կարող է դառնալ նաև անասնապահության ոլորտը, իսկ ակնկալվող առաջիկա արդյունքները կլինեն այսպիսին՝ գյուղացիական տնտեսությունները կամ ֆերմերները կստանան Համաշխարհային բանկի մշակած խորհրդատվական ուղեցույցները, որով նվազագույնի կհասցվեն կլիմայափոխության արդյունքում ի հայտ եկած կորուստներն ու վտանգները, ինչպես նաև կնվազեցվեն ջերմոցային գազերի արտանետումները և կներկայացվեն առաջարկություններ ներդրումների վերաբերյալ։

Հանդիպման ավարտին նախարարը տեղեկացրել է, որ ստեղծվել է ծրագրի տեխնիկական հսկողության հանձնաժողով, որը կհամակարգի Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվելիք աշխատանքները, ինչպես նաև՝ տարածաշրջանային ծրագրի շրջանակներում աջակցության տրամադրման, ՀԲ-ի աշխատակիցների և միջազգային խորհրդատուների հետ համագործակցության ապահովման, վերջիններիս կողմից ներկայացված հաշվետվությունների քննարկման, ուսումնասիրությունների համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման գործընթացները

Ինչպես տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության Մամուլի ծառայությունից՝ ՀԲ պատվիրակությունը նախնական ուսումնասիրության արդյունքում կազմել է զեկույց՝ «Հայաստանի հանրապետության կլիմայի փոփոխությունը և գյուղատնտեսությունը» թեմայով, և Հայաստան է ժամանել մասնակցելու վաղը՝ ապրիլի 3-ին, Համաշխարհային բանկի, գյուղատնտեսության նախարարության և բնության պահպանության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվող համաժողովին։

Համաժողովը նվիրված է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխությանը հարմարվելու և այն մեղմելու ռազմավարական ծրագրերի մշակմանը։ Պատվիրակության կազմում էին միջազգային փորձագետներ Ջեյմս Նեմանը, Քեննեթ Ստրզեբեկը, Ջիտենդրա Սիրվաստավան և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Արուսյակ Ալավերդյանը։

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88