SAMSUNG-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՇԱՀՈՒՅԹ
Հարավկորեական Samsung Electronics Co. ընկերությունն ամփոփել է 2012 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում գործառնական գործունեությունից շահույթը կազմել է ռեկորդային՝ 5,8 տրիլիոն վոն (4,3 մլրդ ԱՄՆ դոլար): Միևնույն ժամանակ, ընկերության համախառն հասույթն աճել է 22%-ով և կազմել 45 տրիլիոն վոն:
Հաշվետու եռամսյակում ընկերությունը վաճառել է 44 մլն սմարթֆոն: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 3 անգամ:
Ընթացիկ տարվա համար ընկերությունը մտադիր է գրեթե կրկնապատկել սմարթֆոնների և պլանշետ-համակարգիչների վաճառքի ծավալները: