Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ
06/04/2012 17:54
Կիսվել

ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Ապրիլի 5-7-ը Երևանում ընթացող Մոսկվայի օրերի շրջանակում «Մոսկվայի տանը» կազմակերպվել է ներդրումային ցուցահանդես, որտեղ հայաստանյան մի շարք ընկերություններ հնարավորություն են ունեցել ներկայացնելու ներդրումային ծրագրերի իրենց առաջարկները:  

Մոսկովյան պատվիրակության անդամները շրջել են տաղավարներով, ծանոթացել ներկայացված առաջարկությունների փաթեթներին: Պատվիրակության ղեկավար, Մոսկվայի կառավարության նախարար Սերգեյ Չերյոմինն ընդգծել է, որ թե’ Երևանում և թե’ Մոսկվայում այսօր ներդրումների լայն դաշտ է ձևավորված, և առաջիկայում, համագործակցության ընդլայնման շնորհիվ, հնարավոր կլինի բազմաթիվ համատեղ ծրագրեր իրականացնել:

«Մեզ համար շատ կարևոր է Երևանի հետ գործընկերության հարաբերությունների ամրապնդումը ներդրումային նոր ծրագրերի համատեքստում, քանի որ այստեղ` Երևանում, այսօր առկա է ներդրումների համար բավական գրավիչ միջավայր։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այդ ուղղությամբ որոշակի հարցեր մենք արդեն քննարկել ենք»,- նշել է Սերգեյ Չերյոմինը:

Հայաստանյան ավելի քան 100 խոշոր ընկերությունների, Երևանի քաղաքապետարանի և  Մոսկվայի գործադիր իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաև ներդրումային ոլորտի առաջատար փորձագետներ «Մոսկվայի տանը» մասնակցել են նաև ներդրումային համաժողովի, որի նպատակը հայ-ռուսական համատեղ ներդրումային ծրագրերի ստեղծումն ու ներդրողների միջև գործնական կապերի հաստատումն ու ընդլայնումն է:

Համաժողովի ընթացքում քննարկվել են քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներին առնչվող հարցեր. մասնավորապես` կրթության, առողջապահության, ջրամատակարարման, աղբի վերամշակման, «Անվտանգ քաղաքի», էլեկտրոնային կառավարման, ինչպես նաև երկու քաղաքների միջև տնտեսական համագործակցության արդիական այլ խնդիրների շուրջ հարցեր:  

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության  պետ Արմեն Հարությունյանը համաժողովի ընթացքում հյուրերին է ներկայացրել մայրաքաղաքում նախատեսվող ներդրումային ծրագրերն ու ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը միշտ բաց է կառուցողական առաջարկություններ քննարկելու և, իր լիազորությունների շրջանակում, դրանց իրականացմանը նպաստելու համար։

Համաժողովի մասնակիցները քննարկել են նաև Մոսկվայի և Երևանի միջև զբոսաշրջային կապերի հաստատման,  առևտրային համագործակցության, նաև երկու մայրաքաղաքներում ներդրումային հնարավորություններին առնչվող հարցեր:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45