ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ. «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ Է ՃԳՆԱԺԱՄԸ»
«Տարեսկզբին Ռուսաստանի ՀՆԱ-ն գերազանցել է մինչճգնաժամային մակարդակը, ինչը նշանակում է, որ երկիրը հաղթահարել է ճգնաժամը»,- նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը:
Նշենք, որ 2012 թվականի հունվար-փետրվար ամիսներին, տարեկան կտրվածքով, Ռուսաստանի ՀՆԱ-ն աճել է 4,3%-ով:
2011 թվականի արդյունքներով Ռուսաստանի ՀՆԱ-ն արժեքային արտահայտությամբ կազմել էր 41 տրիլիոն 421 մլրդ ռուբլի:
Հիշեցնենք, որ ՌԴ-ն «մեծ ութնյակի» միակ երկրին էր, որը 2011 թվականն ամփոփել էր բյուջեի հավելուրդով:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն` 2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Ռուսաստանի միջազգային պահուստները կազմել են 500 մլրդ ԱՄՆ դոլար: