Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
12/04/2012 12:12
Կիսվել

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

Շարունակվում են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցերը մարզեր: ՀՀ գյուղատնտեսության նախարարության Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ երեկ՝ ապրիլի 11-ին, նախարարը եղել է Շիրակի մարզում, որտեղ նախարարը հանդիպել է մարզի քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարների, գյուղատնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարի գրանցված դրական ցուցանիշներին՝ նախարարը մատնանշել է առաջիկա գերակայությունները՝ առանձնացնելով հատկապես գյուղական կոոպերատիվների ստեղծումը, գյուղատնտեսական տեխնիկայի թարմացումը, ցածր տոկոսադրույքով վարկերի և մատչելի գներով սերմերի, պարարտանյութի, դիզվառելիքի տրամադրումը գյուղացիներին:

Նշվել է, որ ընթացքի մեջ են անասնապահության ոլորտի զարգացմանն աջակցող ծրագրերը: Կարևորվել են հատկապես արոտավայրերի և կերահանդակների բարելավմանն ուղղված, ինչպես նաև արհեստական սերմնավորման ծրագրերը, որոնց նպատակը անասնապահական մթերքների արտադրության ծավալների ավելացումն է:

Նախարարը խոսել է նաև գյուղատնտեսական արտադրանքի մթերման գործընթացի մասին՝ հավաստիացնելով, որ այս ոլորտում նախորդ տարի ձեռքբերված զգալի առաջընթացը շարունակական է լինելու, և բոլոր նախադրյալները կան գյուղացու աճեցրած ողջ բերքը այս տարի նույնպես խելամիտ գնով և ժամանակին իրացնելու համար:

Հանդիպման ավարտին նախարարը առանձնակի ուշադրություն է հրավիրել խորհրդատվական կառույցների` գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների դերի բարձրացման վրա և նշել, որ դրանք կարևոր և կապող օղակներ են ֆերմերների ու գյուղատնտեսության նախարարության միջև:

Նախարարը հանդիպել է նաև «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲ, «Շիրակի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՊՓԲ ընկերությունների և անասնաբուժական մարզային ծառայության աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց հիմնախնդիրներին:

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37