
Պակիստանն ուղիղ մուտք է ստացել դեպի ռուսական շուկա
Պակիստանը մուտք է ստացել դեպի ռուսական շուկա, որը ծովային առևտրային կապեր է բացել Իսլամական հանրապետության հետ: Այս մասին հայտարարել է Պակիստանի ծովային հարցերով նախարար Սայեդ Ֆայսալ Սաբզվարին՝ ելույթ ունենալով Կարաչիի նավահանգիստ ռուսական «Կրիստալ Սանկտ-Պետերբուրգ» կոնտեյներային նավի ժամանման արարողության ժամանակ։
«Ռուսական դրոշով կոնտեյներային նավի ժամանումը Կարաչի ուղենշային ձեռքբերում է Պակիստանի համար: Երկրի առևտրային ընկերություններն այժմ ուղիղ մուտք ունեն դեպի ռուսական շուկա», – ասել է նախարարը:
Պաշտոնյայի խոսքով՝ պակիստանյան ապրանքների ուղղակի արտահանումը Ռուսաստան կծառայի երկու երկրների գործարար կապերի ամրապնդմանը։
Ըստ Dawn պարբերականի՝ ռուսական նավթի առաջին մատակարարումը Պակիստան կժամանի հունիսի սկզբին՝ Իսլամաբադի և Մոսկվայի միջև ապրիլին ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում: Սպասվում է, որ ռուսական նավթի մատակարարումները Պակիստան կհասնեն օրական 100 հազար բարելի՝ մեկ բարելի դիմաց 16-18 դոլար զեղչով։ Ռուսաստանից նավթի արտահանման դիմաց վճարումները կկատարվեն չինական յուանով։
-
14:18 07/06/23 | ՏնտեսականԶապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների թիվը կավելանա
-
11:39 07/06/23 | ՖինանսականԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխելու
-
10:50 07/06/23 | ՖինանսականԴրամի փոխարժեք` ՀՀ բանկեր. 10:50, 07/06/23
-
10:33 07/06/23 | ԿրիպտոBitcoin-ի փոխարժեքն աճել է. 07/06/23
10:30 07/06 | Առք | Վաճառք |
AMD / USD | 385.50 | 388.00 |
AMD / EUR | 412.00 | 416.00 |
AMD / RUR | 4.70 | 4.80 |
դոլար | ||
դոլար | ||