JP MORGAN-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ ԱՆԿՈՒՄ
Ամերիկյան JPMorgan Chase & Co. ներդրումային բանկն ամփոփել է 2012 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետովության համաձայն` բանկի եռամսյակային զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, կրճատվել է 3%-ով և կազմել 5,383 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, համախառն հասույթն աճել է 24%-ով և կազմել 26,71 մլրդ ԱՄՆ դոլար:
Փորձագետների կանխատեսումների համաձայն` 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ամերիկյան խոշորագույն 6 բանկերի` Wells Fargo, JPMorgan & Chase, Bank of America, Citigroup, Goldman Sachs և Morgan Stanley բանկերի համախառն շահույթը կկազմի 15,3 մլրդ ԱՄՆ դոլար: