Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 417.00+2.00 EUR SELL - 424.00+3.00
OIL:  BRENT - 88.09-1.65 WTI - 82.35-1.61
COMEX:  GOLD - 4075.60+0.48 SILVER - 59.20+2.26
COMEX:  PLATINUM - 1644.20+2.30
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 160.68-1.72 EUR/GBP - 1.1506+0.48
FOREX:  EUR/USD - 1.1506+0.48 GBP/USD - 1.3445+0.76
STOCKS RUS:  RTSI - 871.74-1.84
STOCKS US: DOW JONES - 52208.06+1.19 NASDAQ - 25122.18+2.78
STOCKS US: S&P 500 - 7437.63+1.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10897.27-0.10 CAC40 - 8485.64+0.92
STOCKS EUR:  DAX - 25612.03+0.60
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
ՊԵԿ-ը բացահայտել է անհամեմատ ցածր գներով ծաղիկների իրացման և հարկման բազաների թերհայտարարագրման հերթական դեպքը
05/06/2023 13:09
Կիսվել

ՊԵԿ-ը բացահայտել է անհամեմատ ցածր գներով ծաղիկների իրացման և հարկման բազաների թերհայտարարագրման հերթական դեպքը

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծաղիկների, մասնավորապես՝ հոլանդական վարդերի մանրամեծածախ վաճառքի և արտահանման գործունեությամբ զբաղվող ընկերությունը 2021-2023 թվականների ընթացքում հանրապետության տարածքում վաճառված ծաղիկների համար կազմված հաշվարկային փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ: Մասնավորապես, ծաղիկների վաճառքի մեկ միավորի գինը հարկային հաշիվներում նշվել է 80-208 ՀՀ դրամ, իսկ հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններում՝ 60-250 ՀՀ դրամի սահմաններում, մինչդեռ ծաղիկներն իրականում վաճառվել են նվազագույնը 400 ՀՀ դրամ արժեքով։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ձեռք բերված ելակետային տվյալների հիմքով, կատարվել է նախնական հաշվարկ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ մոտ 33 միլիոն (32.806.747) ՀՀ դրամի վնաս:

ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսվարող սուբյեկտներին հորդորում  է  զերծ մնալ գնորդ ընկերությունների անվամբ դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում մատակարարվող ապրանքների իրական գները խեղաթյուրելուց։

 Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98