Ռուսաստանը նավթամթերքի մատակարարումներն ուղղել է Աֆրիկա, Թուրքիա և ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջան
Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարությունն ակնկալում է, որ Թուրքիայում գազային հանգույցի ստեղծման նախագծի իրականացումը կարագանա: Այս մասին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում «Известия»-ին տված հարցազրույցում։
«Մենք բոլոր ջանքերը գործադրել ենք այդ մատակարարումները դիվերսիֆիկացնելու համար և կատարել ենք այդ խնդիրը: Քչերն են, որ հրաժարվում են Ռուսաստանի բարձրորակ նավթամթերքներից, բացի Եվրոպայից և Ամերիկայից, ուստի մենք ստիպված եղանք այդ ամենը վերաուղղել դեպի Աֆրիկայի երկրներ, Թուրքիա, Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ: Մենք կարողացանք դա անել. որոշ երկրներ զգալիորեն մեծացրել են նավթի և նավթամթերքի գնումները», – հավելել է Շուլգինովը և նշել, որ շուկայի դիվերսիֆիկացումը հեշտ չի եղել պատժամիջոցների սրման պատճառով։