ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՐՔԻԱՆ 10%-ՈՎ «ԲԱՑԵԼ Է» ԻՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՆ
Երեկ՝ մայիսի 3-ին, Թուրքիայի խորհրդարանն ընդունել է որոշում, որի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիներն այսուհետ կկարողնան Թուրքիայում գնել անշարժ գույք: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունն՝ ընդունված օրենսդրական փոփոխությունների արդյունքում օտարեկրացիները կկարողանա գնել երկրի յուրաքանչյուր շրջանի անշարժ գույքի շուկայի 10%-ից ոչ ավելին, ընդ որում, յուրաքանչյուր գնորդ հնարավորություն կունենա գնել առավելագույնը 30 հա տարածք:
Նշենք, որ մինչ այս Թուրքիայում անշարժ գույք գնելու իրավունք ունեին միայն սահմանափակ թվով երկրների քաղաքացիներ: