ԱՄՀ. 2012Թ.-ԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀՆԱ-Ն ԿԱՃԻ 0.6%-ՈՎ
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նոր կանխատեսման համաձայն՝ 2012 թվականին Գերմանիայի ՀՆԱ-ն կաճի ընդամենը 0,6%-ով, իսկ 2013 թվականին երկրի տնտեսությունը կապահովի 1,5% աճ: Այս մասին հաղորդում է միջազգային Reuters գործակալությունը:
Հատկանշական է, որ ԱՄՀ-ն իր գնահատականներում դրական է բնութագրել Գերմանիայի բյուջեի կայունության աստիճանը: Միևնույն ժամանակ, ԱՄՀ փորձագետները գնում են, որ այս երկրի տնտեսական աճին կարող են խոչընդոտել նավթի համաշխարհային գների աճն ու Եվրագոտու ճգնաժամի խորացում: