
LOUIS VUITTON. ԼՅՈՒՔՍ ԴԱՍԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԲՐԵՆԴՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Եվրոպայի խորացող պարտքային խնդիրների ու տարածաշրջանում տիրող ֆինանսական անկայունության հանդեպ ավելի քան անտարբեր է եվրոպական լյուքս դասի ապրանքների շուկան, որտեղ վերջին տարիներին որևէ ճգնաժամային դրսևորում չի գրանցվել. ճոխության ապրանքները շարունակում են մեծ պահանջարկ վայելել:
Ինչպես վկայում են իրականացված ուսումնասիրությունները՝ ճոխության ապրանքների շուկայում շարունակում է մեծ հաջողությամբ առաջ գնալ ֆրանսիական Louis Vuitton բրենդը, որն արդեն յոթ տարի անընդմեջ ճանաչվում է լյուքս դասի ապրանքների շուկայի ամենաթանկ բրենդն աշխարհում: Վերջին մեկ տարվա ընթացքում Louis Vuitton բրենդը թանկացել է 7%-ով և այժմ գնահատվում է 26 մլրդ ԱՄՆ դոլար:
Լյուքս դասի ամենթանկ ապրանքային նշանների վարկանիշի երկրորդ հորիզոնականում Hermes-ն է՝ 19 մլրդ ԱՄՆ դոլար արժեքով: Լավագույն եռյակը եզրափակում է Rolex բրենդը: