Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 392.00-2.00 EUR SELL - 395.00-2.00
OIL:  BRENT - 88.87-4.02 WTI - 79.73-4.41
COMEX:  GOLD - 3649.20+3.90 SILVER - 43.15+5.14
COMEX:  PLATINUM - 1294.40+0.37
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.96+0.28 EUR/GBP - 1.0912-0.48
FOREX:  EUR/USD - 1.0912-0.48 GBP/USD - 1.3042-0.30
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ
30/05/2012 15:44
Կիսվել

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և ագրարային համակարգի տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարների ու արդյունաբերողների արդեն ավանդական դարձած հանդիպումները թևակոխում են նոր` ավելի նպատակային փուլ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այսօր` մայիսի 30-ին, պտուղբանջարեղենի վերամշակման ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմամբ սկիզբ է դրվել պետության և մասնավորի միջև փոխհարաբերությունների կանոնակարգման առաջին քայլին:

«Հպարտությամբ պետք է արձանագրենք, որ վերամշակման ճյուղը մեր երկրում էական զարգացում է ապրել: Չմոռանանք, որ գյուղատնտեսության զարգացումը համահունչ պետք է լինի վերամշակող արդյունաբերության զարգացմանը: Այս առումով մենք նաև առաջատար ենք մեր հարևան երկրների համեմատությամբ, ուստի առաջացել է հարաբերությունների կանոնակարգման նոր հրամայական:Այսօր մենք ստորագրման ենք ներկայացնում կարևոր մի փաստաթուղթ` «ՀՀ գյուղատնտեսության նախարարության և հանրապետության պտուղբանջարեղենային պահածոների արտադրության ոլորտի ներկայացուցիչների միջև բուսաբուծության և պտուղբանջարեղենային պահածոների արտադրության ոլորտների բնականոն գործունեությունն ու զարգացումն ապահովելու նպատակով համագործակցության հուշագիր»:Այն իր էական դերակատարումն է ունենալու ինչպես ոլորտի զարգացման, այնպես էլ պետություն-մասնավոր հատված համագործակցության առավել հստակեցման տեսանկյունից», – հանդիպման սկզբում նշել է Սերգո Կարապետյանը:

Հուշագիրը, որը կնքվում է 5 տարի ժամկետով, կողմերի համաձայնության դեպքում, կերկարաձգվի ևս 5 տարով:

Ստորագրելով հուշագիրը` հանդիպման մասնակիցներն իրենց գոհունակությունն են հայտնել նման փաստաթղթի ստեղծման առիթով` վստահեցնելով, որ այն, իրոք, կնպաստի պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացմանը:

Անդրադառնալով ընթացիկ տարվա զարգացումներին` նախարարը նշել է, որ ըստ կանխատեսումների՝ տարին հաջողվածներից է լինելու, առանձին մշակաբույսերից սպասվող բերքը զգալիորեն գերազանցելու է նախորդ տարվա ցուցանիշները. ուստի վերամշակողներին նույնպես լարված տարեշրջան է սպասվում, մանավանդ, որ մթերման գործընթացի պատշաճ կազմակերպմումը շարունակում է մնալ հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում:

Ներկայացվել են նաև այն մտահոգություններն ու դիտարկումները, որոնց լուծման մեջ նախարարությունը կարող է ունենալ իր ծանրակշիռ դերակատարումը:

Արձագանքելով դրանց` նախարարը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս սեղմ ժամկետներում և արդյունավետորեն մոտենալ խնդիրների բարձրացմանն ու լուծմանը:

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9