Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԽՈՐԱՆԱ
06/06/2012 10:50
Կիսվել

ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԽՈՐԱՆԱ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Կարապետյանը Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի առաջարկով հունիսի 5-ին ընդունել է վերջինիս գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հաղորդում են նախարարության Մամուլի ծառայությունից՝ հանդիպման ժամանակ հյուրի խնդրանքով Սերգո Կարապետյանն անդրադարձել է վերջին մեկ տարում գյուղատնտեսության ոլորտում գրանցված արդյունքներին` նշելով, որ 2011թ.-ին հաջողվել է ոլորտում ապահովել երկնիշ աճ, և այդ միտումը կշարունակվի նաև այս տարի:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են, որ ինտենսիվ հանդիպումներին ու քննարկումներին նոր լիցք կհաղորդի սեպտեմբերին համատեղ ուժերով կազմակերպվելիք գյուղատնտեսական սեմինարը:

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունենք ԵՄ TAEIX գործիքի օժանդակությամբ կազմակերպել այս կոնֆերանսը, որը կտա մի շարք կարևոր հարցերի պատասխանները: Սա կլինի առաջին գործնական քայլը,որին կհաջորդի կոնկրետ ոլորտներում համագործակցությունը», – հանդիպման ընթացքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը` հատկապես մատնանշելով արտահանման ոլորտի խթանման անհրաժեշտությունը:

«Ներքին շուկայի պահանջարկը, հատկապես բանջարեղենի և պտղի առումով, կարողանում ենք բավարարել:Այսօր ձգտում ենք ինչպես թարմ, այնպես էլ վերամշակված գյուղանտեսական արտադրանքի արտահանումը մեծացնել ռուսական և եվրոպական շուկաներում», – հավելել է Սերգո Կարապետյանը`նշելով, որ Ֆրանսիա ևս վերամշակված արտադարքն է արտահանվում, սակայն առկա ծավալները մեծացնելու անհրաժեշտություն կա:

«Անցյալ տարի, օրինակ, կարողացանք արտահանել զգալի քանակությամբ ծիրան և խաղող:Այս տարի այդ ծավալները էականորեն կմեծացվեն: Այն կազմակերպությունները` այդ թվում ֆրանսիական, որոնք կցանկանան իրականացնել արտահանում, կստանան մեր աջակցությունը:ՀՀ կառավարությունն այս առումով սահմանել է զգալի արտոնություններ` դյուրացնելով արտահանման գործընթացը», – ընդդգծել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` անդրադառնալով նաև «Զվարթնոց» օդանավակայանի տերմինալի գործունեությանը:

ՀՀ-ում Ֆրանսիայի ատակար և լիազոր դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցել ինչպես այս, այնպես էլ գյուղատնտեսության ոլորտին առնչվող այլ հարցերում` նշելով, որ մինչ այս հանդիպել է Ֆրանսիայի մեծածախ առևտրի շուկայի` Ռենջիսի ներկայացուցիչների հետ: «Նրանք հետաքրքրված են Հայաստանի գյուղատնտեսական մթերքներով` մասնավորապես բանջարեղենի և մրգի արտահանմամբ: Հավանաբար շուտով կմեկնարկի այդ գործընթացը: Գյուղատնտեսության ոլորտով զբաղվող փաստաբանական ընկերության ղեկավար Ֆաննի Մարի Բրիզդեի այցելությունը Հայաստան իր նպաստը կբերի հետագա համագործակցության ու գործնական առաջարկների կյանքի կոչման հարցում», – ներկայացնելով հյուրին` նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը:

Հանդիպման ավարտին Անրի Ռենոն իր գոհունակությունն է հայտնել ՀՀ գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին ջերմ ընդունելության ու հագեցած քննարկման համար` վերահաստատելով Սերգո Կարապետյանի հրավերը Ֆրանսիա, որը նախատեսվում է սեպտեմբերին կայանալիք գյուղատնտեսական կոնֆերանսից հետո:  

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41