Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Վրաստանը և Չինաստանը կընդլայնեն երկկողմ ապրանքաշրջանառությունը
31/07/2023 11:46
Կիսվել

Վրաստանը և Չինաստանը կընդլայնեն երկկողմ ապրանքաշրջանառությունը

Չինաստանի և Վրաստանի իշխանությունները նախատեսում են ավելացնել երկկողմ առևտրի ծավալը և նպաստել դրա կառուցվածքային օպտիմալացմանը, ինչպես նաև ավելի մեծ դիվերսիֆիկացմանը։ Այդ մասին հաղորդել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Ինչպես նշվում է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Չինաստանի ԱԳՆ-ի կայքում, Պեկինը և Թբիլիսին ողջունում են չին-վրացական առևտրի կայուն աճը։

«Չինաստանը և Վրաստանը պատրաստ են աստիճանաբար ընդլայնելու երկկողմ ապրանքաշրջանառությունը, օպտիմալացնելու դրա կառուցվածքը, նպաստելու ապրանքային անվանացուցակի բազմազանության մեծացմանը և ավելացնելու վրացական ապրանքների և ծառայությունների արտահանումը Չինաստան», – ընդգծված է փաստաթղթում։

Հայտարարության համաձայն՝ կողմերը պատրաստ են փոխգործակցելու «Մեկ գոտի, մեկ ուղի» նախագծերի իրականացման համար։ Չինաստանի և Վրաստանի միջև համագործակցության հեռանկարային ոլորտներից են տրանսպորտի և հաղորդակցությունների ոլորտը, այդ թվում՝ երկաթուղային ցանցի զարգացումը, ենթակառուցվածքների կառուցումը, թվային տեխնոլոգիաները, փոխգործակցությունն արդյունաբերության և գյուղատնտեսության բնագավառում և շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքերը:

Չինաստանի մաքսային գլխավոր վարչության տվյալներով՝ հունվար-հունիսին չին-վրացական առևտրի ծավալը տարեկան կտրվածքով աճել է 81,2%-ով և հասել 1,11 մլրդ դոլարի: Չինաստանից արտահանումը կրկնապատկվել է՝ կազմելով մոտ 1,06 մլրդ դոլար։ Վրաստանից ներմուծումը, ընդհակառակը, կրճատվել է 37,2%-ով՝ կազմելով 58,47 մլն դոլար։

Միևնույն ժամանակ Չինաստանի և Վրաստանի իշխանությունները հայտարարել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին։ Համապատասխան որոշումն ընդունվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Չինաստան կատարած այցի ժամանակ։ Վրաստանի վարչապետի կայքում հրապարակված համատեղ հայտարարության համաձայն՝ Պեկինը և Թբիլիսին ծրագրում են ընդլայնել ինչպես քաղաքական փոխգործակցությունը, այնպես էլ համագործակցությունը տնտեսության և մշակույթի բնագավառում:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12