Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ
07/06/2012 12:45
Կիսվել

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Կարապետյանը երեկ՝ հունիսի 6-ին, խորհրդակցության էր հրավիրել կաթնամթերքի արտադրության ոլորտի 3 տասնյակից ավելի ձեռնարկությունների ղեկավարների՝ քննարկելու ոլորտում առկա իրողություններն ու զարգացումները, վերջին շրջանում կաթի գնի անկման հետ կապված դժգոհությունների ու ահազանգերի հիմքերը, ինչպես նաև կաթ արտադրողների և վերամշակողների միջևփոխձեռնտու պայմանավորվածությունների մթնոլորտի ձևավորման հարցը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության Մամուլի ծառայությունից՝ հանդիպման ժամանակ Սերգո Կարապետյանը, անդրադառնալով ըստ ոլորտների արտադրողների և վերամշակողների միությունների ստեղծման անհրաժեշտությանը, նշել է, որ դրանով պետությունը ոչ թե միջամտում, այլ համակարգում է տնտեսական հարաբերությունները՝ հնարավորինս նպաստելով երկու կողմերի շահերի պաշտպանությանը:  Անասնաբուծության ոլորտի համար նա որոշակիորեն առանձնացրել է կաթ արտադրողների և կաթ վերամշակողմերի միությունների ստեղծման կարևորությունը: «Վերջին շրջանում ոլորտը զգալի առաջընթաց է ապրել: Բավական է ասել, որ հունվարի 1-ի դրությամբ շուրջ 28 հազարով ավելացել է խոշորի, և ավելի քան 57 հազարով՝ մանր եղջերավորների գլխաքանակը: Բնականաբար, զգալիորեն ավելացել են կաթի արտադրության ծավալները: Եվ քանի որ զարգացման միտումները հիմնավոր և շարունակվող են, իսկ այսօր արդեն դրանք որոշակի խնդիրներ են առաջացնում ոլորտում՝ կապված գների, իրացման և նաև որակի հետ, ուստի հասունացել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը: Մանավանդ, որ հիմնական գլխաքանակը մանր տնտեսություններում է, իսկ հիշատակված խնդիրների լուծմանը համակարգված մոտեցում է պետք, որ հնարավոր է միայն տնտեսությունների խոշորացման պարագայում»,- նշել է նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը՝ վերջինիս համար կարևորելով ստորագրման ներկայացված «ՀՀ գյուղատնտեսության նախարարության և կաթնամթերքի արտադրության ոլորտի ներկայացուցիչների միջև անասնաբուծության և կաթնամթերքի արտադրության ոլորտների բնականոն համագործակցությունն ու զարգացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ» հուշագիրը: «Այն համագործակցության հեռանկարային փաստաթուղթ է առաջիկա 4-5 տարիների համար, երբ ոլորտում նախատեսվում են աջակցության բազմաթիվ և մեծ ծրագրեր»,- նշել է նա:

Ստորագրելով հուշագիրը՝ մասնակիցներն իրենց գոհունակությունն են հայտնել փաստաթղթի ստեղծման առիթով՝ վստահեցնելով, որ այն իրոք կնպաստի պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացմանը: Ոլորտում առկա խնդիրների լուծման կարևոր ուղիներից մեկը նրանք նույնպես համարել են համապատասխան միությունների ստեղծումը՝ գտնելով, որ հասարակական նման կառույցները մեծապես կնպաստեն պետությանը խնդիրների լուծմանը մասնակից դարձնելու՝ վաղուց հասունացած պահանջի իրականացմանը:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41