Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՄԵԿՆԱՐԿԵՑ 5-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՋԻԹԵՔ ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄԸ
15/06/2012 15:23
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵՑ 5-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՋԻԹԵՔ ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄԸ

Այսօր՝ հունիսի 15-ին, մեկնարկեց «Smart Country. թվային լուծումներ ինովացիոն տնտեսության համար» խորագիրը կրող 5-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը: Բացման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Այս ավանդական ֆորումն արդեն իր ուրույն տեղն է զբաղեցնում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում: Այն բացառիկ հարթակ է, որում հանդիպում են բնագավառի գիտակները, իրականացնում փորձի փոխանակում և հանրությանը ներկայացնում իրենց ձեռքբերումներն ու աշխատանքները: Տարածշրջանում երկարաժամկետ առումով Հայաստանն այլընտրանք չունի, քան ձևավորել գիտալիքահեն տնտեսություն, որի թիվ մեկ ռեսուրսն ինտելեկտն ու կրթված մարդիկ են, և տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումը դրա վառ ապացույցն է»: 

Կառավարության ղեկավարը նշել է, որ Համաշխարհային բանկի մրցունակությանը վերաբերող վերջին զեկույցի համաձայն՝ Հայաստան առաջ է շարժվել 6 կետով:«Կարևոր փաստ է նաև այն, որ մեր երկիրը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս է եկել ուժեղացած: Վերլուծաբանները նկատի ունեն այն, որ մեր տնտեսությունն ավելի դիվերսիֆիկացված է, քան 2008 թվականին, և այդ առումով, նրա դիմադրողականությունն էապես բարձրացել է: Կարող ենք արձանագրել, որ այդ գործում իր կարևոր դեկատարությունն ունի նաև ՏՏ ոլորտը, որը նույնիսկ 2009 թվականին, երբ շինարարության ոլորտում տեղի ունեցավ 42 տոկոսանոց անկում, արձանագրեց 27 տոկոսանոց աճ: Այդ աճի տեմպերը վերջին 5 տարիների ընթացքում եղել են կայուն»,– նշել է վարչապետը:

Արդյունքում, ՏՏ բնագավառում զբաղվածների քանակը ներկայում հավասար է հանքահումքային ոլորտում զբաղվածների քանակին, իսկ աշխատավարձերի մակարդակն ավելի բարձր է: Սա, Տիգրան Սարգսյանի խոսքերով, կարևոր հանգամանք է, որովհետև տեղեկատվական տեխնոլոգիաները բարձրացնում են արտադրողականությունը տնտեսության բոլոր ճյուղերում, ինչը ենթադրում է, որ Հայաստանն ունենալու է ավելի դիվերսիֆիկացված հզոր տնտեսություն, որը պետք է պատրաստ լինի նոր մարտահրավերների:

Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանը 5 տարի առաջ ինտերնետ սպառողների քանակով, ինտերնետի սակագնով, հասանելիությամբ, տարածվածությամբ և ենթակառուցվածքներով զիջում էր իր հարևան պետություններին: «5 տարի անց մենք զեկուցում ենք, որ այս բոլոր ցուցանիշներով մենք տարածաշրջանում առաջինն ենք: Սա կարևոր նվաճում է Հայաստանի տնտեսության համար»,– նշել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունը լրջորեն է տրամադրված ինչպես օգնելու այս ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններին, այնպես էլ խթանելու մրցակցութունը: Տիգրան Սարգսյանի խոսքերով՝ այս ամենի արդյունքում վերջին տարիների ընթացքում հայկական շուկայում սկսել են գործունեություն ծավալել նաև համաշախարհային լուրջ ընկերություններ:

Գործադիրի ղեկավարը հիշեցրել է, որ վարչապետի գլխավորությամբ գործում է ՏՏ զարգացման խորհուրդ, որտեղ ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն ունեն կառավարության անդամներին ներկայացնել առկա խնդիրները: Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ նաև այս երկխոսությամբ է պայմանավորված այն, որ ՏՏ բնագավառը Հայաստանում զարգանում է առաջանցիկ տեմպերով՝ համեմատ հարևան պետությունների:

Վարչապետի խոսքերով՝ IT ոլորտի ներկայացուցիչները կառավարության առջև դնում են մեկ և կարևորագույն խնդիր՝ ապահովել կադրերի պատրաստում: «Կադրերի պատրաստման այն քանակը, որն այսօր մեր բուհական համակարգը մատակարարում է, բավարար չէ: Պահանջարկը տարեկան 20-30 տոկոսով գերազանցում է այն հնարավորություններին, որոնք առկա են բուհական համակարգում: Մենք ոլորտի ներկայացուցիչներին հավաստիացրել ենք, որ կտրուկ կավելացնենք պետական պատվերը բուհերում և ՏՏ ոլորտի համար կադրերի պատրաստումը կհամարենք առաջնահերթություն: Այսինքն, ֆինանսական միջոցների ներդրումն այս ուղղությամբ պետք է էապես ավելանա»,- նշել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ կառավարությունն այս ուղղությամբ համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ: Առկա են համալսարաններում լաբորատորիաների ձևավորման հետաքրքիր ծրագրեր, որոնք ստեղծվելու են համաֆինանսավորման սկզբունքով՝ պետության, միջազգային դոնոր կազմակերպությունների և մասնավոր հատվածի համագործակցությամբ: Միաժամանակ կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ Գյումրու տեխնոպարկում արդեն արդյունավետ գործում են հինգ լաբորատորիաներ:

Վարչապետի խոսքերով՝ մայիսին մեկնարկել են տեխնոպարկի նոր մասնաշենքի վերակառուցման աշխատանքները:«Այս ամենը ցույց է տալիս, որ կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը մեր երկրում դիտարկում է համաչափ սկզբունքով»,-ասել է գործադիրի ղեկավարը:  

Այնուհետև, Տիգրան Սարգսյանը ծանոթացել է ֆորումի մասնակից ընկերությունների գործունեությանը և առաջիկա ծրագրերին:  

Ֆորումին մասնակցում է 59 կազմակերպություն, այդ թվում 21-ը՝ արտասահմանյան: Երկօրյա բիզնես ֆորումի նպատակն է աջակցել ինովացիոն տնտեսության ստեղծմանը և ներկայացնել ՏՀՏ բնագավառում բոլոր ապրանքներն ու ծառայությունները:   Միջոցառումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91